17:10 22/06/2011 » Ընդդեմ կոռուպցիայի

ԻԻՀ խորհրդարանական. Թշնամին պառակտիչ գործողություններ է ծրագրավորել առաջիկա ընտրությունների համար

ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ասադոլլահ Բադամչյանը, անդրադառնալով Իրանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է այն մասին, որ թշնամին ձախողել է «Կանաչ շարժումը» երկրում գերակա դարձնելու ջանքերը:  Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
«Թշնամին ուժերը կենտրոնացրել է այն ուղղությամբ, որ այլ մեթոդների կիրառմամբ ձեռք բերի բաղձալի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հակառակորդը 9-րդ գումարման Մեջլիսի և ապագա նախագահական ընտրությունների համար առավել բազմաքայլ ծրագրեր է մշակել, քան նախկինում»,- նշել է Ա. Բադամչյանը:
Նշենք, որ Ա. Բադամչյանն ԻԻՀ Մեջլիսում ներկայացնում է Թեհրանի ընտրազանգվածի շահերը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց