«Թուրքը, որ փրկեց ինձ». «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն հավաքագրում է պատմություններ
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից: Այդ մասին տեղեկացնում են հասարակական կազմակերպությունից:
Նախատեսվում է ընտրված պատմությունները հրապարակել հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով Հայաստանում և Թուրքիայում: Պատմությունների մի մասը կհրատարակվի նաև գրքով:
Կազմակերպությունից նաև խնդրում են, որ եթե կան մարդիկ, ովքեր ունեն այդպիսի պատմություններ կամ ճանաչում են համապատասխան մարդկանց, արձագանքել ([email protected], «100 տարի… Իրական պատմություններ» նշումով):
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ