13:15 11/07/2007 » Մշակույթ

ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ «ԴԵ ՍՊԱՍԻՐ»-Ի ՆՈՐ ՍԵՐԻԱՆԵՐ

Այսօր Իվանովում անցկացվող Անդրեյ Տարկովսկու անվան 1-ին կինոփառատոնի ժամանակ կկայանա «Դե սպասիր» հայտնի մուլտֆիլմի 19-րդ և 20-րդ թողարկումների պրեմիերան: Խորհրդային տարիների հայտնի մուլտհերոսների նոր արկածների մասին պատմող սերիաների ստեղծումը նախաձեռնել է հայտնի ռեժիսոր Վյաչեսլավ Կոտենոչկինի որդին` Անդրեյը: Նոր թողարկումներում գայլի ձայնը կրկնօրինակել է հայտնի հումորիստ Իգոր Խրիստենկոն, իսկ նապաստակին` դերսանուհի Օլգա Զվերեվան:

Անդրեյ Կոտենոչկինի խոսքերով, իրենք «Կլարա Ռումյանովայի և Անատոլի Պապանովի ձայները նմանակելու նպատակ չեն ունեցել»: «Դե սպասիր» մուլտֆիլմի առաջին սերիան նկարահանվել է դեռևս 1968թ., և միանգամից գրավել է Խորհրդային հասարակության համակրանքը: Այն մինչ օրս հետխորհրդային երկրներում համարվում է ամենասիրված մուլտերից մեկը: Վյաչեսլավ Կոտենոչկինի նկարահանած մուլտաշարը 1988թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց