Ռազմիկ Դավոյան.«Մեր օրերում գրականության չափանիշներ չկան, ում մտքով ինչ անցնում է, գրում է»
Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյան այսօր լրագրողներին ներկայացրեց միության կողմից հրատարակած «Գրական կյանք» ամսաթերթը: Նա նշեց, որ այն սկսել է լույս տեսնել մի քանի ամիս առաջ և ներկայացնելու է միության տեսակետը: «Մեր նպատակն է շեշտը դնել բարձր գեղարվեստական արժեքի վրա, այս թերթի առաքելությունն է ավելի դեմոկրատական և ժողովրդավարական պայմաններ ստեղծել գրական զարգացման համար»,-ասաց նա:
Ա. Ափինյանի խոսքով, «Գրական կյանք» ամսաթերթն այօսր արդեն ունի 5 հազար տպաքանակ, այն ասյօր ամենաբարձր ցուցանիշ ունեցող գրական մամուլն է: Նա նշեց, որ ամսաթերթում ներկայացվելու են այսօրվա գրականության լավագույն դեմքերը: «Մեր միության նպատակն է կողմնորոշել ընթերցողին` ժամանակակից գրական գործընթացքում»,- հավելեց նա:
Նրա խոսքով, միությունն արդեն ստացել է 200 դիմում, ովքեր ցանկություն են հայտնել անդամակցել Երևանի գրողների միությանը: «Սակայն մենք չենք շտապում մեր անդամների թիվն ընդլայնել, քանի որ շեշտը դնելու ենք որակի վրա, այլ ոչ թե քանակի»,- ասաց նա: Նրա խոսքով, ամսաթերթը օգնելու է նաև ի հայտ գալ երիտասարդ գրողներին:
Ա. Ափինյանը նշեց, որ Երևանի գրողների միության նպատակն է ոչ թե բողոքել, որ ընթերցող չունեն, այլ ամեն ինչ անել, որ ընթերցողների թիվը ավելանա և հետևել գրական արտադրանքի որակին:
Ասուլիսին ներկա գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն էլ նշեց, որ մեջտեղ եկող յուրաքանչյուր գրական պարբերական պետք է մեծ ակնկալիքներով ոգևորել:
«Իմ ակնկալիքն այն է, որ գրական մի չափանիշ մեջտեղ գա, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որն է գրականություն, որը` ոչ»,- ասաց նա: Ըստ Ռ. Դավոյանի, թերթը պետք է ամեն ինչ անի, որ գրական որակը պահպանվի, դրա համար պետք ունենա իրական արվեստագետների հեղինակային խումբ:
«Իմ ակնկալիքը նաև այն է, որ թերթի հեղինակները քննադատական նույթերով քննադատեն ստեղծագործությունները, այլ ոչ թե հեղինակներին»,- ասաց նա: Ըստ Ռ. Դավոյանի, շատ վատ է, որ «մեր օրերում գրականության չափանիշներ չկան, ում մտքով ինչ անցնում է գրում է»:
Ա. Ափինյան նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի գրողների միության հետ և երկու միությունների միջև ոչ մի տարաձայնություն չկա:
«Այսօր գրողների և չգրողների միջև է հակասությունը», -ասաց նա:
Հայտնեց նաև` Երևանի գրողների միությունը սեպտեմբերից Երևանի պետական բուհերում կկազմակերպի արդի գրականության վերաբեյալ դասընթաց: Նրա խոսքով, այդ դասընթացներն անցկացղնելու համար ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ լույս կտեսնի «Արդի գրականություն» վերնագրով ուսումնական ձեռնարկ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին