Ջեյմս Քամերոնին պարտադրել են փոխհատուցել «Տիտանիկում» նկարահանած Պիկասոյի կտավի համար

20:34 27/04/2012 » Մշակույթ

Ջեյմս Քամերոնին պարտադրել են փոխհատուցել «Տիտանիկում» նկարահանած Պիկասոյի կտավի համար

Նկարիչների իրավունքների պաշտպանության ամերիկյան ընկերությունը դիմել է ռեժիսոր Ջեյմ Քամերոնին` պահանջելով փոխհատուցել Պաբլո Պիկասոյի «Ավինոնյան կույսեր» (1907 թ.) կտավի պատկերները «Տիտանիկ 3D» ֆիլմում օգտագործելու համար, հայտնում է The Art Newspaper-ը: Նկարի պատկերները (որոշակի փոփոխված) առկա է նաև 1997 թվականին նկարահանված օրիգինալ ֆիլմում: Այդ ժամանակ Քամերոնին արգելել են նկարահանել օրիգինալ տարբերակը:

Արգելքը դրել է Նկարչի ժառանգության հիմնադրամը, ում պատկանում է նրա ստեղծագործությունների տնօրինման իրավունքը:
Բայց և այնպես, ռեժիսորը որոշակի փոփոխություններ էր կատարել ու նկարահանել նման պատկերով կտավ: Այնուամենայնիվ, Հեղինակային իրավունքի պաշտապնության ընկերությունը պահանջել է փոխհատուցում: The New York Times-ի փոխանցմամբ, այդ ժամանակ վեճը արագ լուծում է ստացել` ռեժիսորը վճարել էր անհրաժեշտ գումարը: Ընկերությունը նշում է, որ նկարի պատկերները երկրորդ անգամ օգտագործելով` խախտվել է 1997 թվականի համաձայնությունը, ու առանց համաձայնության նկարահանելով այն, կրկին պարտադրում են փոխհատուցել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց