«Անկախ անիվներից մարդ պիտի կարողանա ամեն տեղ լինել». Ցուցահանդես
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Կյանք առանց սահմանների» խմբակային ցուցահանդեսի բացումը:
Էլենը ցուցահանդեսին ներկայացրել է երկու աշխատանք: Դրանցից մեկում աղոթող աղջիկ է պատկերված, որը թռչող թևեր ունի:
«Ցուցահանդեսները շատ կարևոր են, անկախ անիվներից մարդ պիտի կարողանա ամեն տեղ լինեն, ամենքին հավասար լինել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ իրենք շատ ուրախ են նման նախաձեռնությանը մասնակցելու համար: Նրա խոսքով, իրենք ցանկանում են ցույց տալ, որ եթե մարդկանց տրվում է հնարավորություն, նրանք կարողանում են իրենց դրսևորել տարբեր ոլորտներում:
«Բոլորը պետք է հնարավորություն ունենան հասնել իրենց երազանքին և դրսևորել իրենց կյանքի տարբեր բնագավառներում»,- ասաց նա:
ՆՓԱԿ -ի գեղարվեստական ղեկավար Արփա Հակոբյանը նշեց, որ հատուկ կարիքավոր անհատներն ուշադրության անհրաժեշտություն ունեն: Ցուցահանդեսին ներկյացված են 29 անհատների աշխատանքներ, հեղինակներից ոչ բոլորն են հատուկ կարիքավոր մարդիկ:
«Շատ են այդ մարդիկ, որ սահմանափակ կարողություններ ունեն, բայց նրանց դժվար էր գտնելը, համոզելը, որ ներկայանան»,- ասաց նա:
Բացման միջոցառմանը հանդես եկավ «Փարոս» երգչախումբը: Ցուցահանդեսը ներկայացնում էր, թե ինչպես հաշմանադամություն ունեցող անձինք լիարժեք կերպով կարող են ինտեգրվել առօրյա տարբեր զբաղմունքներում, որոնք շատերիս համար սովորական բան են համարվում: Ցուցահանդեսը բաց է լինելու երկու շաբաթ:
Նախորդիվ՝
«Կյանք առանց սահմանների»` ուշադրություն է հրավիրվում դեպի հաշմանդամություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ