Մշակույթ 17:17 19/04/2014

5-րդ դարից մինչև մեր օրեր. Հայկական կրկեսի պատմությունը

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Կրկեսի միջազգային օրը (World Circus Day)։ Տոնն առաջին անգամ անցկացվել է 2010 թ. ապրիլի 17-ին՝ Եվրոպական կրկեսային միության և Կրկեսի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Կրկեսի միջազգային օրը նշվում է սովորաբար ապրիլի 3-րդ շաբաթ օրը:

Կրկեսի պատմությունը՝ Հայաստանում

«Մի ուրիշը արջի ձախը աճեցնելով, վարժեցնում է որպես պարող ու նմանեցնելով մարդկանց բնավորությանը, մեղմացնում է գազանաբարոյին: Եվ ուրիշները բռնելով անապատային կապիկները, (նրանց) վարժեցնում են որպես խեղկատակներ, դիմածռիկներ և խիստ չարաճճիներ: Ոմանք էլ իժակերպ արքայական օձերը բռնում կախարդություններով ընտելացնում են մարդկանց` ոչնչացնելով (նրանց) մահացու թույները»,- դեռևս 5-րդ դարում գրել է Եզնիկ Կողբացին՝ ներկայացնելով այն ժամանակվա կրկեսը:

Կրկեսը որպես խաղային բանահյուսության և խորհրդապաշտական արվեստի հնագույն ձևերից, հայ միջնադարում եղել է թատրոնի ամենաընդունված տեսակը և կոչվել է թ ա տ ր կամ թ ե ա տ ր ո ն:

Գրական սակավաթիվ վկայություններից ամենահինը վերաբերում է V դարին: Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ի մեջ ոմն Հովհան եպիսկոպոս ներկայանում է պալատական խեղկատակի տեսքով. նա թագավորի առաջ ձեռքերի և ոտքերի վրա ընկնելով` չորեքթաթ էր տալիս, ուղտի նման կառաչում էր:

Կիլիկյան աղբյուրներում տեղեկություններ կան հեծելախաղային կրկեսի մասին:

Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կոփամարտի և ըմբշամարտի վայր:

Հայկական կրկեսի հնադարից ավանդված ժանրերից ամենակենսունակը լարախաղացությունն է, որը հասել է նոր ժամանակներ:

Սա օբյեկտիվ իրականության վերարտադրության սինվոլիկ և հրաշակերպ ձևերից է, որ միջնադարում հարմարեցվել է կյանքի քրիստոնեական ըմբռնմանը: Լարախաղացը ներկայացվել է որպես հրաշագործ հերոս և Ս. Կարապետի նվիրյալը, իսկ նրա խաղընկեր ծաղրածուն կերպավորել է երկրայինը և պարսավելին: Վեհի և ստորի, աստվածայինի և մարդկայինի հակադրամիասնության խորհրդավորումը միաժամանակ հանգեցրել է այստեղ առարկայական և խոսքային դրությունների բազմազանության: Միջնադարյան կրկեսը լարախաղացության մեջ դրսևորվել է իր իմաստաբանության և գեղագիտության բոլոր գծերով: Լարախաղացությունն ավելի շոշափելի պատկերացում է տալիս այն կրկեսի մասին, որի ակնհայտ հետքերը կան միջնադարյան բազում մանրապատումներում:

Մատենագրության տվյալները և ավանդված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով: Հովհան Մանդականու անունով ավանդված ճառում լեզվական փաստերը ենթադրել են տալիս նաև կրկեսային շենքի գոյությունը:


Կրկե­սա­յին ներ­կա­յաց­ման պատ­կեր­նե­րով ման­րա­նկար­ներ միջ­նա­դա­րյան ձե­ռագ­րե­րից
 

Միջնադարյան քաղաքների և քաղաքային կյանքի անկումով պրոֆեսիոնալ կրկեսային արվեստը մասամբ անհետացել է, մասամբ գաղթել էր իր բնաշխարհից, մասամբ էլ տարալուծվել ժող. հանդիսանքներում:

Կրկեսը թատրոն անվանելու միջնադարյան ավանդույթը Եվրոպայում շարունակվել է մինչև 1806-ը, երբ Նապոլեոնի հրամանագրով ֆրանս. մանեժային սրահներն ու խմբերը կոչվեցին կրկես (circus-շրջան), պորտալային (հայելակամար) սրահներն ու խմբերը` թատրոն:

Հայ միջավայրում թ ա տ ր և թ է ա տ ր ո ն անվանումները XIXդ. սկզբում պահպանվել էին իրենց համապատասխան իմաստով: Ուստի, 1846թ-ին Կ. Պոլսում բացված հայկական կրկեսը կոչվել է «Արամյան թատրոն» ունենալով միաժամանակ կենտրոնացույց ու հայելակամար, Էքսցենտրիկ երաժշտա- դրամատիկական բնույթ:

«Արամյան թատրոն» կրկեսը հիմնել է ֆրանսիական կրկեսային խմբում մարզված լարախախաց, ծանրամարտիկ և դերասան Հ. Գասպարյանը: Թատրոնն ունեցել է փայտաշեն շենք, մեծ տաղավար` մանեժով և բեմով, մշտական խումբ (մնջկատակներ, էկվիլիբրիստներ, պարուհիներ, դրամայի (դերասաններ), եվրոպական տիպի նվագախումբ և կոմպոզիտոր- դիրիժոր (Կ. Փափազյան): Ներկայացումները տեղի են ունեցել ընդարձակ ծրագրով, երկու-երեք տարբեր բնույթի բաժիններով` կրկեսային և բալետային, մնջկատակային ու դրամատիկական:

Կ. Պոլսի իտալ. և ֆրանս. կրկեսային խմբերը, մրցակցությանը չդիմանալով, փակվել են, և ասպարեզը մնացել է «Արամյան թատրոն»-ին:

1849-50թթ-ի թատերաշրջանում Հ. Գասպարյանի կրկեսը ներկայացումներ է տվել Թիֆլիսում, ուր ոմն Հակոբ աղա կառուցել էր այս խմբի համար հատուկ շենք, 1000 տեղանոց, 72 կրկնահարկ, թավշապատ օթյակներով: Այնուհետև կրկեսը շրջագայել է Վրաստանի հայաբնակ վայրերում` Փոթի, Քութայիս, Սուրամ, Գորի, Մցխեթ:

1850 թ-ի ամռանը խումբը ներկայացումներ է տվել Երևանում (Ցախի մեյդան թաղում), Էջմիածնում, ապա մեկնել է Նախիջևան, այնտեղից` Թավրիզ, դարձյալ Թիֆլիս` մինչև 1853 թ-ի վերջը:

Թատրոնի հետագա գործունեությունը շարունակվել է Կ. Պոլսում, ուր Մկրտիչ ամիրա Ճեզաիրլյանը կառուցել է նոր շենք` ամֆիթատրոնով և օթյակներով:

«Արամյան թատրոն»-ը գործել է 20 տարի, մինչև 1866-ի վերջը, որպես առաջին և իր շրջանում միակ պրոֆեսիոնալ կրկեսը Մերձավոր Արևելքում:
Վերլուծությունը՝ արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի

Դարերից եկող ազգային կրկեսային կատարողական լավագույն ավանդույթներն իրենց զարգացումն են գտել Սովետական Հայաստանում: Կրկեսի հայ արտիստները մինչև 1956-ը հանդես են եկել պետական կրկեսների կենտրոնական վարչության համակարգի զարգացման կոլեկտիվներում: Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ Վարդանովների ընտանիքը: XX դ. սկզբին տարբեր կրկեսներում հաջողությամբ գործել են Ա. Մինասովը (ակրոբատ), էկվիլիբրիստներՄանուկյանների ընտանիքը (Ռ. Մանուկյանն առաջինն է արժանացել ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման):


1956-ին, հայկական արվեսստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը (1961-ից՝ Երևան), որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչվաճ էկվիլիբրիստ Վ. Արզումանյանը: Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը: Հայկական կրկոսի կոլեկտիվի լավագույն համարները մտել են սովետական կրկեսի հավաքական ծրագրի մեջ:

Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լեոնիդ Ենգիբարյանը:



Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակ` մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն: Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին: Ենգիբարյանին բնորոշ էր անհանգիստ երևակայությունը և ծիծաղելին արագ ընկալելու ունակությունը: Ելնելով իրավիճակից, նա կարողանում էր անմիջապես փոխել ծրագիրը` թե տրյուկային թե` իմաստային լուծման առումով: Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր և նա ստեղծել է իր` ենգիբարյանական մնջախաղը:
Վերլուծությունը՝արվեստագիտության թեկնածու պրոֆեսոր Սոս Պետրոսյան

Ի դեպ նշենք, որ այսօր երևանյան կրկեսը չի գործում՝ վերակառուցվում է: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}