«Թանգարանային գիշեր». Ագաթե կոճակից մինչև ցուցադրական պեղումներ
Մայիսի տասնութին` վաղը, թանգարանների միջազգային օրն է, որը սկսվում է նշվել այս գիշերվանից և կոչվում է «Թանգարանային գիշեր»: Այսօր մամուլի ասուլիսում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը և Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը ներկայացրեցին թանգարաններում նախատեսված միջոցառումները:
Գագիկ Գյուրջյանը նշեց, որ այս տարի թանգարանային գիշերի հոբելյանական տասը տարին է, կարգախոսն է «Ցուցանմուշները ստեղծում են կապեր» և իրենք բազմազան միջոցառումներ են կազմակերպել: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր երեկոյան, մեկ ժամվա պարբերությամբ ցուցադրվելու է բրիտանական թանգարանի պատվիրակության նվիրած 40 րոպե տևողությամբ ֆիլմը, որը ընդմիջվելու է «Վան» ազգագրական համույթի երգերի և պարերի կատարմամբ:
Այնուհետև Պատանի հնագետի դպրոցի երեխաները ցուցադրական պեղումներ են իրականացնելու:
Թանգարանը փորձել է կապ ստեղծել նաև Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի հետ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վեց որմնանկարների պատճեներ ցուցադրվելու են այնտեղ և կոչվելու է` անակնկալ գիշերով:
Թանգարանի տնօրենը հայտնեց, որ ցուցադրվելու է նաև ագաթից մի կոճակ, որը հայտնաբերվել է Կոտայքի մարզի ուրարտական դամբարաններից մեկում և կոչվում է «Մի ցուցանմուշ, մի պատմություն»: Այդ ցուցանմուշի տրամագիծը 2 սմ է, պատկերված է առյուծի բարձրաքանդակ և այն խոշորացույցով ցուցադրվելու է:
Հետաքրիր միջոցառումներ է նախատեսել նաև Երևանի պատմության թնագարանը: Կազմակերպիչներն ավանդական հայկական գորգի վրա վերականգնել են խորհրդանշական տոհմածառ, և առավոտյան այցելուները իրենց տոհմի, ընտանիքի լուսանկարները բերելու և փակցնելու են այնտեղ: Ցուցադրվելու է նաև կին նկարչուհների գեղանկարները:
Արմինե Սարգսյանն ասաց, որ երիտասարդների մի խումբ հնչեցնելու են ջութակի ժամանակակից երաժշտություն թանգարանի հնագիտության սրահում և այդ ծրագիրը կոչվելու է «Ջութակի հեղափոխություն»:
Երևան քաղաքի թնագարանի գլխավոր միջոցառումը 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը ներկայացնող Երևանի մեծ մանրակերտն է, ինչը մի քանի րոպեով այցելուին հին Երևան է տանելու, փողոցներում հայտնվելու են մարդիկ, կառքեր և մի քանի րոպեի ընթացքում այցելուն տեսնելու է հին Երևանի անցուդարձը: Այս ծրագրին զուգահեռ մեկ այլ ցուցասրահում ներկայացվելու է ժամանակակից Երևանը 3d պրոեկցիայով և թանգարանի սրահում նստած այցելուն տեսնելու է այսօրվա Երևանը:
«Այսինքն այցելուն ինտերակտիվ կարողանալու է ափի մեջ տեսնել այսօրվա Երևանը և այդ ծրագիրը անվանել ենք Վիրտուալ ճամփորդություն ներկայիս Երևանով»,-ասաց թանգարանի տնօրենը:
Ժամանակակից արվեստի թանգարանը նախատեսել է երկու ծրագիր: Այսօր երեկոյան ելույթ կունենան արվեստի դպրոցի սաները, այնուհետև դաշնակահար Հարություն Թագվորյանը: Լինելու է նաև իսպանացի երեք երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը տրամադրելու է ավտոբուսներ, որոնք ինչպես անցյալ տարի, Հանրապետության հրապարակից ժամը 19:00-23:00-ից այցելուներին կտեղափոխեն Էրեբունի թանգարան և հետ կվերադարձնեն: Գագիկ Գյուրջյանը հավաստիացրեց, որ այդ հնարավորությունը եռակի անգամ ավելացնում է այցելուների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան