Քլիվլենդի երաժշտական ինստիտուտի շրջանավարտ Նարա Ավետիսյանը մենահամերգով Երևանում է
Միջազգային մրցույթների դափնեկիր, Քլիվլենդի երաժշտական ինստիտուտի շրջանավարտ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը (Հայաստան, ԱՄՆ) Երևանում հանդես է գալու մենահամերգով: Այս մասին Panorama.am-ին հայտնում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Ծրագրում հնչելու է Լիստի (Բալլադ թիվ 2, սի բեմոլ մինոր), Մոցարտի (Դաշնամուրի սոնատ թիվ 12, ֆա մաժոր, K.332), Գրանադոսի («Սեր և մահ», բալլադ), Շումանի (Կրեյսլերիանա, երկ 16) ստեղծագործություններից:
Համերգը կայանալու է հունիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր