Պիկասոյի դուստրը գտել է հոր անվան թանգարանին շնորհակալություն հայտնելու տարբերակը
Պաբլո Պիկասոյի ավագ դուստր Մայա Վիդմայեր-Պիկասոն որոշել է Փարիզում գտնվող իր հոր անվան թանգարանին նվիրել նրա մի քանի նկարները: «Lenta.ru»-ի փոխանցմամբ` հայտնում է «Le Monde»-ը:
Պիկասոյի աշխատանքների թանգարանին կվիրաբերվեն հոկտեմբերի 25-ին` ավելի քան 5 տարի տևած թանգարանի վերանորոգումից հետո: Նկարչի դստեր փաստաբանի հայտարարությունում նշվում է, որ այս նվիրատվությունը կապված է թանգարանի աշխատակիցներին աջակցելու ցանկության հետ, ովքեր մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետիի հետ միասին արել են ամեն ինչ, որպեսզի թանգարանը կրկին վերաբացվի:
Նկարը, որը փոխանցվելու է թանգարանին, կնոջ դիմանկար է, որն արվել է 1908թ-ին: Բացի այդ, կնվիրաբերվի նկարչի 1960թ-ի նոթատետրը, որում զետեղված են Պիկասոյի` մատիտով արված 38 էսքիզները: