«Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը կներկայացնի ողջ պատմական Հայաստանը
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադիրամը հրատարակելու է «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը: Հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ամեն մի հատոր, կախված նյութի ծավալից, նվիրված կլինի մեկ գավառի:
«Առաջին հատորը նվիրված կլինի Հայոց Ձոր գավառին, քանի որ այդ տարածքում է Հայկ նախապետը հիմնել Հայկաբերդը: Սա հայոց օրրանն է, առաջին հայոց տունը հենց այդտեղ էր գտնվում»,- ասաց Սամվել Կարապետյանն ու ավելացրեց, որ առաջին հատորը լույս կտեսնի աշնանը և կներկայացնի Հայոց Ձորի հարյուրից ավելի գյուղեր:
Մատենաշարը ծածկելու է Մեծ Հայքն ու Փոքր Հայքն ամբողջությամբ: Այս հատորներն ամբողջական իրար վրա դնելիս ստացվում է պատմական Հայաստանի քարտեզը:
Ըստ Սամվել Կարապետյանի այս յուրօրինակ լուծումը նաև խայծ է, որպեսզի մարդիկ ձեռք բերեն բոլոր հատորները՝ քարտեզն ամբողջացնելու համար:
Մատենաշարը կարելի է ձեռք բերել բաժանորդագրությամբ՝ մեծ հատորի արժեքը 12 հազար դրամ է, իսկ փոքր հատորինը՝ 3 հազար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ