ՀՀ մշակույթի փոխնախարարին հրավիրել են Սոչի
Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն առաջարկել է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Կոչինին համատեղ իրականացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-թարգմանական նախագծեր, տարբեր թեմաներով կինոծրագրեր, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի ցուցադրության նորացումն ու դրանց փոխանակումը: Առաջարկությունը փոխնախարարն արել է նախօրեին Վլադիմիր Կոչինին, խորհրդական Սերգեյ Սկրյաբինին, տեղեկատվական վարչության ավագ խմբագիր Վլադիմիր Եմելյանենկոյին ընդունելու ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Վլադիմիր Կոչինն Արթուր Պողոսյանին հրավիրել է Սոչի, որտեղ նոյեմբերի 2-5-ը կայանալու է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի ասամբլեայի նիստը, որի ընթացքում հնարավորություն կընձեռնվի առավել մանրամասն խոսել համատեղ ծրագրերի մասին:
Ըստ աղբյուրի, Վլադիմիր Կոչինի Հայաստան այցի նպատակը մեր երկրում իրականացվելիք կրթական և մշակութային համտեղ ծրագրերի քննարկումն է: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են «Ռուսական աշխարհ» հիմնադրամի և մշակույթի նախարարության հնարավոր համագործակցության ուղղությունները: Վլադիմիր Կոչինը նշել է, որ հիմնադրամը շահագրգիռ է այդ համագործակցությամբ և ունի մի շարք առաջարկներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ