«Եվրատեսիլ-2015». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում
«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Նախօրեին կայացել է մրցույթի կիսաեզրափակիչների վիճակահանությունը: Այս տարի մրցույթին մասնակցում է 39 երկրներ:
Առաջին կիսաեզրափակչում հանդես է գալու 16 երկրի ներկայացուցիչ՝ Հունաստան, Մակեդոնիա, Էստոնիա, Նիդերլանդներ, Մոլդովա, Ֆինլանդիա, Բելգիա, Հայաստան, Սերբիա, Դանիա, Բելառուս, Ռումինիա, Ռուսաստան, Ալբանիա, Վրաստան, Հունգարիա:
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին, մասնակցելու է 17 երկրի ներկայացուցիչ՝ Նորվեգիա, Իռլանդիա,Չեխիա, Լիտվա, Սան Մարինո, Մալթա,Պորտուգալիա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ադրբեջան, Սլովենիա, Լատվիա, Լեհաստան, Իսլանդիա, Իսրայել, Կիպրոս, Շվեդիա:
Նշենք, որ մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում: Եզրափակիչը կայանալու է մայիսի 23-ին:
Նշենք, որ արդեն մի քանի երկիր ընտրել են իրենց ներկայացուցիչներին, իսկ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը և երգը հայտնի կդառնան փետրվարին:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ:
Ճանաչված մրցույթի այս տարվա տարբերանշանը թափանցիկ երկրագնդի տեսք ունի, որով անցնում են կամուրջներ՝ ներկայացնելով տարբեր ազգի արտիստների առանձնահատկություններն ու միասնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ