Նիկիտա Միխալկովի կինոստուդիան ֆիլմ է նկարահանում խորհրդային բասկետբոլիստների հաղթանակի մասին
Ռուս դերասան, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «ТриТэ» կինոստուդիան «Շարժում դեպի վերև» վերնագրով ֆիլմ է նկարահանելու Մյունխենում 1972 թ. կայացած օլիմպիադայում խորհրդային բասկետբոլիստների հաղթանակի մասին: Այս մասին գրում է rsport.ru կայքը:
«ТриТэ» կինոստոիդիայի գլխավոր տնօրենն ասել է, որ մարզական հաղթանակները նույնպես կարևոր են. «Դա հոգու, երկրի, ազգի հաղթանակն է: Մեր բասկետբոլիստների հաղթանակն այդ օլիմպիադայում փոխեց մարզական պատմությունը»:
Գազետա.ռու կայքն էլ գրում է, որ ֆիլմը պատրաստ կլինի 2016 թվականի աշնանը: Ֆիլմի բյուջեն կազմում է 350 միլիոն ռուբլի:
1972 թ. բասկետբոլի օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ հաղթում է ոչ թե ԱՄՆ-ի հավաքականը, այլ ԽՍՀՄ-ի՝ նվաճելով իր առաջին տիտղոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ