«Սարդարապատ»` «20 տարի հայ զինվորի հետ»
«Սարդարապատ» պարային անսամբլը Երևանում ներկայացնելու է բացառիկ համեգային ծրագիր՝ «20 տարի հայ զինվորի հետ» խորագրով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին անսամբլից:
«20 տարի հայ զինվորի հետ» համերգային ծրագրում ներառված են աշխարհի ժողովրդական պարեր, մարտական պարեր, հատուկ պարային համար՝ նվիրված հայրենական պատերազմի հաղթանակի 70 ամյակին: Ծրագրում նախատեսված են արգենտինական, հունգարական, իսպանական և այլ պարեր, քանի որ ներկա են լինելու Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատների ներկայացուցիչները:
Խորեոգրաֆիկ լուծումները մշակել և կիրառել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, «Սարդարապատ» պարային անսամբլի հիմնադիր-ղեկավար, պարուսույց-բալետմայստեր Մուրադ Հակոբյանը»:
«Սարդարապատ» պարային անսամբլը մայիսի 1-6-ը Մոսկվայում մասնակցել է Դելֆյան խաղերին, որտեղ ԱՊՀ բոլոր երկրների մասնակիցների մեջ գրավել է պատվավոր առաջին տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին