Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի 80 ամյակը` Բաբաջանյան համերգասրահում
Մայիսի 26-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կազմակերպմամբ տեղի կունենա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80 ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն: Այս մասին տեղեկացնում են Համազգային հայ կրթական և մշակութային միությունից:
«Կոմիտաս» ռադիոժամը Սփյուռքի առաջին հայկական ռադիոկայանն է` հիմնադրված 1935թ.-ին: Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում այն ունի իր անփոխարինելի դերն ու նշանակությունը: 80 անընդմեջ տարիներ «Կոմիտաս» ռադիոժամը իր տարբեր տարիների նվիրյալների ջանքերով աշխարհի հեռավոր անկյունում ծառայել է կարևորագույն գործի` մայրենին կենդանի է պահել, հային կապել է ներկայի ու անցյալի հետ, դարձրել իր պատմության ու ժառանգության տերը, արժևորել հայրենիք ու պետություն ունենալու իրողությունը։
Հոբելյանական հանդիսության ընթացքում Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի 80 ամյակը կողջունեն հասարակական-քաղաքական գործիչներ: Նախատեսվում է Հայաստանի հանրային ռադիոյի և «Կոմիտաս» ռադիոժամի քույրացում: Երեկոն կեզրափակվի հայաստանյան արտիստների մասնակցությամբ համերգային մասով:
Նուն օրը նախատեսվում է նաև ծառատունկ Ծիծեռնակաբերդի «Սփյուռքի ծառուղում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ