Մշակույթ 11:30 01/08/2015

Մարսել Մարսոյի հայ ուսանողը (լուսանկարներ)

Ֆրանսիացի դերասան և մնջախաղաց, փարիզյան մնջախաղացների դպրոցի հիմնադիր Մարսել Մարսոյի հայ և վերջին աշակերտ ժամանակակից մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ Զարյանը մշտապես հիշում է Մարսոյի խոսքերը՝ այնպես նայել, որ տեսնել: Երկար ժամանակ է պահանջվել Վահրամին հասկանալու դրանց տարբերությունը: Այսօր նա նույն խորհուրդը տալիս է իր խմբի անդամներին: 

Վահրամը ծնունդով Սպիտակից է՝ Շիրակամուտ գյուղից, նախկին Նալբանդ: Հիշում է, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ դպրոցում է եղել: Անցած տարի մի ներկայացում է բեմադրել՝«Mater Replik»: Թարգմանաբար՝ mater- իմ հողը կամ մայր, replik-երկրաշարժի ալիքները կամ թատերական ռեպլիկ: Այն հայրենիքի, Հայաստանի, հայկական ավանդույթների, երկրաշարժի մասին է: Հանդիսատեսի կողմից բուռն ընդունելության է արժանացել: Այս օրերին Վահրամը Հայաստանում է:

Հայաստանում սովորելու, Մարսել Մարսոյի աշակերտը լինելու, սեփական խումբն ունենալու մասին Վահրամ Զարյանը պատմեց Panorama.am-ին:

-Հայաստանում եք որպես զբոսաշրջի՞կ, թե՞ կոնկրետ ծրագրով եք եկել:
- Որպես զբոսաշրջիկ, նաև գործով՝ 2016-ին հյուրախաղերով հանդես գալու հետ կապված մի քանի հանդիպումներ ունեմ: Վերջին անգամ Հայաստանում եմ եղել չորս տարի առաջ: Աշխատում եմ հնարավորինս շուտ-շուտ գալ իմ հայրենիք, սակայն ոչ միշտ է ստացվում՝ ներկայացումներ, փառատոներ:

-Ինչպե՞ս հասաք Ֆրանսիա:
-15 տարի է բնակվում եմ Ֆրանսիայում: Սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դերասանական բաժնում, Գուժ Մանուկյանի կուրսում: Շատ բան եմ սովորել նրանից: Իմ առաջին վարպետն է եղել: Սովորելուս երկրորդ տարում ծանոթացել եմ Ժիրայր Դադասյանի հետ (Երևանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար): Նա ինձ տարավ Մնջախաղի թատրոն: Այն ժամանակ Թատերական ինստիտուտում թույլ չէին տալիս սովորելու հետ միաժամանակ որևէ տեղ աշխատել: Գուժ Մանուկյանն ըմբռնումով մոտեցավ, և ես կարողացա ընդգրկվել Մնջախաղի թատրոնի խմբում, քանի որ դա էի ես ուզում՝ պարում էի և սովորում էի Թատերական ինստիտուտում: Մնջախաղում արվեստի բոլոր տեսակները կան, նույնիսկ խոսքը: Շարժման մեջ ամեն ինչ կա, շարժման լեզվով կարողանում ես ամեն ինչ փոխանցել, արտահայտել:

Ինստիտուտն ավարտելուց հետո գնացել եմ Գերմանիա: Կարճ ժամանակ աշխատել եմ այնտեղ: Հետո հասկացա, որ եվրոպական միջավայր մտնելու համար կարևոր է դպրոցը: Ինչքան էլ մեր հայկական դպրոցն անցած լինեի, միևնույն է, Եվրոպայում թատերական միջավայր մտնելու համար կարևոր էր անցնել եվրոպական դպրոցով: Գնացի Փարիզ: Նախ սովորեցի մեկ այլ դպրոցում, այնուհետև Մարսել Մարսոյի անվան մնջախաղի միջազգային հեղինակավոր դպրոցում։



-Ի՞նչ տվեց Ձեզ Մարսել Մարսոյի մոտ սովորելը:
-Իր հետ շփման ընթացքում ձևավորվում է մնջախաղացի բնավորությունը, նրան վայել կենցաղը, իհարկե, տեխնիկան: Այդ ժամանակ նա արդեն տարեց էր: Հյուրախաղերի չէր գնում, ինչը հնարավորություն տվեց, որ իր հետ շփումը լինի գրեթե ամեն օր: Ես եղել եմ նրա վերջին աշակերտը:
1960-ական թվականներին նա հյուրախաղերով եղել է Հայաստանում: Մի նկար եմ տեսել նրա մոտ՝ օպերայի մոտ կանգնած: Շատ լավ հայ ընկերներ ուներ:

-Վահրամ, որո՞նք են ամենատպավորիչ խորհուրդները, որ լսել եք Մարսել Մարսոյից և հիմա էլ Ձեր խմբի անդամներին եք նույն խորհուրդները տալիս:
-Մարսոն տարբերություն էր դնում նայելու և տեսնելու մեջ: Ասում էր՝ պետք է ինչպես կյանքում, այնպես էլ բեմում, եթե նայում ես, տեսնես: Կամաց-կամաց հասկացա, թե ինչ տարբերություն: Անցնում ենք բաների կողքով, որոնց նայում ենք, բայց չենք տեսնում: Նայել ոչ միայն նայելու համար, այլ նաև պետք է ամեն ինչ զգալ: Չնկատելը սարսափելի բան է: Եթե նայենք, տեսնենք, լսենք ու հասկանանք, ավելի հանգիստ կապրենք, ներկայացումն էլ ավելի հաջողված կլինի:



-Որքանո՞վ եք ծանոթ այսօրվա հայկական մնջախաղին, առհասարակ հայ արվեստին:
-Փորձում եմ մշտապես տեղեկացված լինել հայ արվեստի, թատերարվեստի, մնջախաղի թատրոնի ու ներկայացումների մասին: Մեր Մնջախաղի թատրոնը ժանրային առումով, տեխնիկայով ու բեմադրած ներկայացումներով կարող է ներկայանալ ամբողջ աշխարհին: Ներկայացնում են բեմադրություններ, որոնք կապված են մեր միջնադարի, պատմության հետ ու ամեն ինչ հայկական ոճաբանությամբ:

-Կպատմե՞ք Ձեր թատերական խմբի մասին:
-Թատերախմբիս անունն է «Վահրամ Զարյան»: Թատերական խմբում գրեթե բոլորը ֆրանսիացիներ են: Բախտ ունեցա վերջին ներկայացման մեջ ընդգրկել նաև ԱՄՆ-ում բնակվող Կարեն Հակոբյանին: Շատ լավ երաժիշտ է, կոնտր տենոր: Միասին աշխատել ենք ժամանակակից հեղինակ Նոյել Շատլեի «La tete en bas» («Գլխիվայր») ներկայացման երաժշտական ձևավորման վրա, նաև ներկայացման մեջ է հանդես եկել:
Պարբերաբար հյուրախաղեր ենք ունենում տարբեր երկրներում: Նոյեմբերին լինելու ենք Սլովակիայում, Լեհաստանում, այնուհետև Գերմանիայում:

-Հայկական թեմաներ, տարրեր ներմուծո՞ւմ եք Ձեր ներկայացումների մեջ:
-Երկու տարի առաջ փորձեցի ներմուծել, բայց փորձերի ընթացքում հասկացա, որ ավելի նախընտրելի է չներմուծել, քանի որ ես լինելով հայ, ուզեմ, թե չուզեմ, հայկականը մշտապես լինում է իմ ներկայացումներում:
Ասեմ, որ ժամանակակից ստեղծագործողի գործը սինթեզելն է: Հիմա կյանքի ռիթմն այլ է, հանդիսատեսի պահանջներն այլ են: Այս պահին անհնար է արտահայտվել միայն դասական մնջախաղով: Իհարկե, կան մարդիկ, ովքեր դա շատ լավ անում են, բայց ինձ համար ներկայացում անել դասական մնջախաղի ավանդույթներով, մի քիչ ժամանակավրեպ է, քանի որ, ինչպես ասացի, մարդկանց հետաքրքրությունները փոխվել են:



-Հայաստանում վերջին անգամ բեմ եք բարձրացրել չորս տարի առաջ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում: Հայկական բեմում այլ զգացողություննե՞ր եք ունենում:
-Ցանկացած հանդիսատեսի առաջ ելույթ ունենալիս մեծ պատասխանատվություն եմ զգում: Հայաստանում զգացողություններն ուրիշ են: Այստեղ էմոցիաներս տարբեր են: Կարող է ավելի շատ վախ ունենամ բեմում: Դա հանդիսատեսի հետ կապ չունի, այլ իմ ներքին էմոցիոնալ վիճակից է, որը զգում եմ Հայաստանում:

-Լինելով մնջախաղաց բեմում, կյանքում ինչպիսի՞ն եք՝ լռակյա՞ց:
-Կյանքում շատախոս եմ (կատակով): Ինչքան բեմում քիչ եմ խոսում, այնքան բեմից դուրս շատ եմ խոսում:

-Հաջորդ տարի սպասում ենք Ձեզ Հայաստանում:
-Հուսամ՝ խմբով:

Լուսանկարները տրամադրել է Վահրամ Զարյանը:
Գունավոր լուսանկարների հեղինկան է Լաուրենտ Մարիոն, սև և սպիտակ՝ Արթուր Լումեն Գևորգյանը: 


Հարցազրույցը` Տաթևիկ Մանուկյանի



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}