«Կինոշոկ-2015». Հայկական երկու ֆիլմ ներկայացված է մրցութային ծրագրում
Սեպտեմբերի 13-20-ն Անապայում անցկացվելու է ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 24-րդ կինոփառատոնը: «Կինոշոկ»-ի մրցութային ծրագրերում ներկայացվելու է հայկական երկու ֆիլմ՝ Արման Չիլինգարյանի «Եվ 7-րդ օրը» (Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ) և Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը» (Կարճամետրաշ ֆիլմերի մրցույթ՝ «Շոկի սահմանները): Այս մասին տեղեկանում ենք կինոփառատոնի պաշտոնական կայքից:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ է գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված է 11 ֆիլմ, կարճամետրաժ՝ 15 ֆիլմ:
ԱՊՀ երկրների և Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կինոյի բաց փառատոնն անցկացվում է 1992-ից: Փառատոնն ունի 5 մրցութային ծրագիր՝ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր, խաղարկային հեռուստաֆիլմեր («ТВ- ШОК»), մանկական խաղարկային ու անիմացիոն ֆիլմեր («КиноМалыШок), OMNIBUS։ Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր, հետահայաց ցուցադրություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին