- 23:00 | Աշխարհում Չիլիում երկրաշարժ է տեղի ունեցել
Ցնցման ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ:
Աղբյուր` Mignews.co.il - 22:50 | Տարածաշրջան Վրաստանի նախկին վարչապետը 4-րդ անգամ է կանչվել հարցաքննության
Մանրամասները` Ria.ru
- 22:42 | Աշխարհում Մոուրինյոն լքում է «Ռեալը»
Այսօր հայտարարել է «Արքայական ակումբի» նախագահը:
Աղբյուր` Interfax.ru - 22:35 | Աշխարհում Սլովենիան մտադիր է դատի տալ Moody's-ին
Երկիրը մեղադրում է վարկանիշային ընկերությանը ֆինանսական խնդիրներ հրահրելու մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 22:28 | Աշխարհում Ուկրաինայում վճարովի ճանապարհներ կհայտնվեն
Նախագծեը ընդգրկված են 2013-14 թ-ի տնտեսության զարգացման ծրագրում:
Աղբյուր` Rosbalt.ru - 22:20 | Հայաստան Օրենքից դուրս միջնորդություն անելը սովորություն է դարձել. Մուկուչյանը` Կոնգրեսի ներկայացուցչի միջնորդությունների մասին
Մանրամասները` Panorama.am
- 21:40 | Աշխարհում Ահաբեկչություն՝ Բաղդադի շիական թաղամասում
Զոհվել է 12, վիրավորվել՝ 26 մարդ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:33 | Հայաստան Յուրա Մովսիսյանի ռուսերեն առաջին բառը` «կատաստրոֆա»
Մանրամասները՝ Panorama.am
- 21:27 | Աշխարհում Մոսկվայի արտադրամասերից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհը մարվել է
Զոհեր և վիրավորներ չկան:
Աղբյուր` Ria.ru - 21:15 | Աշխարհում Հյուսիսային Կորեան այսօրվա ընթացքում 6-րդ հրթիռն է արձակել
Հաղորդել է France Presse գործակալությունը:
Աղբյուր` Lenta.ru - 21:05 | Աշխարհում ՌԴ ԱԻՆ-ը բժիշկներով ինքնաթիռ կուղարկի Մախաչկալա
Կուղարկվեն նաև հոգեբաններ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:52 | Հայաստան Ուժեղ քամին վնասել է Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Աղբյուր` Panorama.am - 20:45 | Աշխարհում Մոլդովայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Վիրավորվել է 10-ը մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:37 | Աշխարհում Երկրի վրա աստերոիդ է մոտենում
1998 QE23 անվանումով տիեզերական մարմինը 3 կմ շառավիղ ունի:
Աղբյուր` Vesti.ru - 20:30 | Աշխարհում Նինո Բուրջանաձեն առաջադրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում
Այս մասին հաղորդում է «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուր` Panorama.am - 20:23 | Աշխարհում Հույն աջերը խոստացել են թույլ չտալ Աթենքում մահմեդական մզկիթի կառուցումը
Նրանց կարծիքը կիսում են նաև հասարակ հույները:
Աղբյուր` Lenta.ru - 20:15 | Աշխարհում Հյուսիսային Կորեան 160 հազար բադ է ոչնչացրել՝ թռչնի գրիպից խուսափելու համար
Հայտնլ են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:08 | Աշխարհում Google-ի օգտատերերը մի քանի զգուշացում են ստացել
Տեսաակնոցները չի կարելի կրել լոգասենյակում:
Աղբյուր` Breakingnews.ie - 20:00 | Աշխարհում Մեծ Բրիտանիան չի բացառում Սիրիայում գործողությունների զարգացման որևէ տարբերակ
Աղբյուր` Ria.ru
- 19:48 | Տարածաշրջան Թուրքիայում օդապարիկի վթարի զոհերի թիվը հասել է 2-ի
Եվս 23 մարդ վիրավորվել է:
Աղբյուր՝ Utro.ru - 19:40 | Աշխարհում Անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, Իրանում ուրանի հարստացումը շարունակվելու է
Հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Աղբյուր` Panorama.am - 19:33 | Տարածաշրջան Ալիևը ահանջում է վերահաշվարկել «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները
Ադրբեջանցիների կողմից ռուս երգչուհու օգտին տրված ձայներն «անհետացել» են:
Աղբյուր՝ BBC Russian - 19:15 | Աշխարհում Գրոհայինները ահաբեկչություն են ծրագրում Մոսկվայում
Ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է:
Աղբյուր` Ria.ru - 19:08 | Աշխարհում Ժերար Դեպարդիեն իր բիզնեսն է սկսում Մորդովիայում
Ֆրանսիացի դերասանը ատրաստվում է հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից:
Աղբյուր` Itar-tass.com - 19:00 | Աշխարհում Գալիանի. «Դժոխքի միջով անցա»
«Միլանի» փոխնախագահը խոսել է «Սիենայի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակի մասին. թիմը իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
Աղբյուր` Panorama.am - 18:53 | Աշխարհում Իսրայելը դարձել է անօդաչու թռչող սարքերի արտահանման համաշխարհային առաջատար
Այս մասին ասվում է միջազգային արտահանող Frost & Sullivan բյուրոյի հաշվետվությունում:
Աղբյուր` Panorama.am - 18:45 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում սիրիացի թմրադիլեր մահապատժի է ենթարկվել
Այս մասին ասվում է երկրի ՆԳ նախարարության կողմից արված հայտարարությունում:
Աղբյուր` Interfax.ru - 18:30 | Աշխարհում Գիտնականներն առաջարկում են ճարպերի դեմ պայքարել բակտերիաների միջոցով
Վրացիների մասնակացությամբ փորձերը դրական արդյունք են տվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:23 | Աշխարհում AP. Իրաքում ահաբեկչությունների զոհերի թիվը անցել է 70-ը
Բոլոր զոհվածները անմեղ քաղաքացիներ էին:
Աղբյուր` Ria.ru - 18:13 | Աշխարհում Թունիսում ոստիկանների հետ բախումների ժամանակ հարյուրավոր իսլամիստներ են ձերբակալվել
Ցուցարարներից մեկը զոհվել է. կան մի քանի վիրավորներ:
Աղբյուր՝ BBC Russian - 18:00 | Հայաստան ՊՍԺ-ի նախագահ. «Եթե «Ռեալը» պայմանագիր կնքի Անչելոտտիի հետ, լուրջ խնդիրներ կունենա»
Աղբյուր` Panorama.am
- 17:50 | Հայաստան Կամբոջայում կամուրջ է փլուզվել. 24 մարդ վիրավոր է
Զոհերի մասին չի հաղորդվել:
Աղբյուր` Itar-tass.com - 17:43 | Աշխարհում Ferrari-ն ծրագրել է կրճատել մեքենաների արտադրությունը
Հայտարարել է իտալական հայտնի ընկերության ղեկավարը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:35 | Աշխարհում Այս գիշեր ողջ հանրապետությունում տեղումները կդադարեն
Օդի ջերմաստիճանն այս օրերին զգալի կբարձրանա:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:28 | Աշխարհում Առաջին Sailfish-ը. Jolla-ն նոր սմարթֆոն է ներկայացրել, որից Nokia-ն հրաժարվել էր
Ֆիննական ընկերությունը հեռախոսների վաճառքը կսկսի Եվրոպայից:
Աղբյուր՝ Korrespondent.net - 17:20 | Հայաստան Գյուղնախարարը` արմավիրցիներին. «Մի քանի օր էլ համբերեք»
Աղբյուր` Panorama.am
- 17:13 | Աշխարհում Պուտինը Ասադին հրթիռներ է ուղարկում, Քաթարը ապստամբներին` 3 մլրդ դոլար
La Repubblica թերթում այս մասին գրել է իտալացի լրագրողը:
Մանրամասները` InoPressa - 17:05 | Աշխարհում Ստոկհոլմում անկարգությունների ժամանակ 100 մեքենա է այրվել
Բողոքի նման ակցիայի պատճառը ոստիկանության կողմից քաղաքացիներից մեկի սպանությունն էր:
Աղբյուր` Lenta.ru - 16:52 | Աշխարհում Կաննի կինոփառատոնի ժամանակ ևս մեկ գողություն է կատարվել
China Film Group Corporation-ի փոխնախագահի համարից գողացվել են գրեթե բոլոր անձնական իրերը:
Աղբյուր` Vesti.ru - 16:45 | Աշխարհում Իսրայել. Բանկի վրա կատարված հարձակման ժամանակ 5 մարդ է զոհվել
Հանցագործը մի կնոջ պատանդ է վերցրել:
Աղբյուր` Pravda.ru - 16:38 | Հայաստան Տ. Սարգսյան. «Ես չեմ կարող օբյեկտիվ գնահատել ՀՀ կառավարության գործունեությունը»
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը:
Աղբյուր` Panorama.am - 16:30 | Աշխարհում ՌԴ նախագահը բանակցություններ կվարի Հարավային Օսիայի ղեկավարի հետ
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին:
Աղբյուր` Ria.ru - 16:25 | Աշխարհում Արևի ճառագայթները վնասակար են ասթմայով հիվանդների համար
Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները:
Աղբյուր` BBC - 16:16 | Աշխարհում Մախաչկալայում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել
Նախնական տվյալներով, կան վիրավորներ:
Աղբյուր` Itar-tass.com - 16:10 | Աշխարհում Թռչնագրիպը Չինաստանի տնտեսությանը 6,5 մլրդ դոլարի վնաս է հասցրել
H7N9 վարակի զոհ է դարձել 36 մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:02 | Հայաստան «Բարև Երևան»-ը Վարչական դատարանում մերժվեց
Դաշինքը պահանջում էր անվավեր համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 112 որոշումը:
Աղբյուր` Panorama.am - 15:55 | Աշխարհում Յոգան իջեցնում է ճնշումը
Հետազոտությանը մասնակցել է 38-62 տարեկան 58 մարդ:
Մանրամասները` Meddaily.ru - 15:47 | Աշխարհում Բաշար Ասադ. «Հրաժարականը հավասարազոր կլիներ փախուստի. մեր ժողովուրդն է որոշում, արդյոք կմնամ ես այս պաշտոնում, այլ ոչ թե ԱՄՆ-ն»
Clarin թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահը:
Աղբյուր՝ InoPressa - 15:41 | Աշխարհում ՌԴ ՆԳՆ. Մոսկվայում հանցագործությունների 47%-ը կատարվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից
Մանրամասները՝ Gazeta.ru
- 15:36 | Աշխարհում Վիլանովա. «Այս հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին»
Իսպանական «Բարսելոնի» գլխավոր մարզիչը խոսել է Իսպանիայի առաջնությունում կատալոնյան թիմի տոնած հաղթանակի մասին:
Աղբյուր` Panorama.am - 15:30 | Աշխարհում Ֆլորենցիայում մեկնարկել է պաղպաղակի փառատոնը
Այս տարվա նորույթը առանց կալորիաների դիետիկ պաղպաղակն է:
Աղբյուր` Euromag.ru - 15:20 | Հայաստան Ս.թ. մայիսի 19-ին Վանաձորում կայացավ Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ
Քննարկվել են օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և անցնցում իշխանափոխության վերաբերյալ հարցեր:
- 15:15 | Աշխարհում Սինայ թերակղզի տանկեր կմտնեն` առևանգված եգիպտացիներին ազատելու նպատակով
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Ria.ru - 15:08 | Աշխարհում HRW. Սիրիայում «Հեզբոլահի» անդամներ են սպանվել
Բախումների հետևանքով ավելի քան 70 զինյալներ վիրավոր են:
Աղբյուր` The Telegraph - 15:00 | Հայաստան Տեղի կունենա կենսաբազմազանության դաշտային հետազոտման ժամանակակից մեթոդների ուսուցման դասընթացներ
Դպրոցը կանցկացնեն 7 երկրներից հրավիրված 19 գիտնականներ. մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 5-ը:
Աղբյուր` Yba.am
17:00 23/04/2012 » Օրվա թեմա
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմն այժմ ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում. Խարտալյանը Երևանում է
Մոսկվա կինոթատրոնում այս պահին հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին այն հայ հանրությանը ներկայացվում է առաջին անգամ:
Մինչ ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոնի նախասրահում լրագրողներին հանդիպեց Սյուզան Խարտալյանը, ով Երևանում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ: Հայ ռեժիսորի ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի մի շարք քաղաքներում, արժանացել բուռն արձագանքի տարբեր ազգության ու մասնագիտությունների տեր մարդկանց կողմից:
Ֆիլմին Panorama.am-ը բազմիցս անդրադարձել է, ներկայացրել հարցազրույցներ Սյուզան Խարտալյանի հետ:
Հիշեցնենք, որ հեղինակը փաստագրական ֆիլմում խոսում է Ցեղասպանության տարիներին «դաջված» հազարավոր հայ կանանց ճակատագրերի ու այդ դաջվածքների առեղծվածի մասին: Գլխավոր հերոսուհին իր մեծ մայրն է` տատիկը:
«Մենք նրան չէինք սիրում, նա մեզ չէր գրկում, չէր համբուրում, ատում էր հատկապես գեղեցիկ աղջիկներին, անընդհատ կրկնում էր, թե գեղեցկությունը ձեզ էլ չի փրկի: Մենք, կարծես, վախենում էինք նրանից, իսկ այդ ձեռքերի նշանները էլ ավելի էին սաստկացնում մեր վախը նրա հանդեպ: Մենք այդ ժամանակ չէինք հասկանում, թե ինչ նշաններ էին դրանք: Հետո, երբ ուսումնասիրում էի Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կին զոհերի նկարները, այդ ժամանակ հասկացա: Տատիկս մեզ ոչինչ չէր պատմում»,-ասաց Սյուզան Խարտալյանը, ապա բացտարեց, որ տատիկի պատմությունը լսելով, իմանալով, որ նա էլ բռնաբարված հայ կանանցից մեկն է, շատ է հուզվել:
«Ես մի տեսակ ամոթ էի զգում, կարծես, այդ ամենն ինձ հետ էր պատահել: Անկեղծ լինեմ, հիմա էլ տատիկիս չեմ սիրում, երևի հետմահու սիրել չի լինի, բայց կտրուկ փոխվել է վերաբերմունքս այդ կնոջ նկատմամբ: Այլ բան է գրքեր կարդալ հազարավոր կանանց բռնաբարությունների, բռնությունների մասին, այլ բան է, երբ սեփական մաշկիդ վրա ես դա զգում»,-պատմեց ռեժիսորը:
Սյուզան Խարտալյանը, ով Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Վերադարձ դեպի Արարատ» նկարահանել է 1988-ին, ասում է, որ մոտ հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերին պետք է անդրադառնալ այլ տեսանկյունից:
«Կնոջ նկատմամբ բռնությունը Ռուանդայից հետո առաջին անգամ դարձավ քննարկման առարկա քաղաքական շրջանակներում: Այս թեման ինձ համար շատ հետաքրքրական էր, այն այժմեականացրեց Հայոց Ցեղասպանության թեման: Հայոց Ցեղասպանության ժամանակ կանանց ճակատագիրը մի բան էր, որոնց մասին քիչ վկայաություններ ու անդրադարձ կա: Ես էլ հանցավոր եմ, քանի որ «Վերադարձ դեպի Արարատը» ֆիլմում այդ ասպեկտը լիովին շրջանացել եմ: Կանայք բռնաբարվել են, հետո՞, ի՞նչ եղավ, վերապրողների ճակատագիրն ի՞նչ եղավ: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք մեծ ազդեցություն են թողել այդ կանանց ընտանիքների ճակատագրի վրա»,-բացատրեց ֆիլմի հեղինակը:
Նրա խոսքով, սպիտակ ձեռնոցների տակ դաջված ձեռքերը թաքցնող տատիկի նման մյուս կանայք էլ փորձել են ինքնամերժումի ճանապարհով ընթանալ, թաքցնել իրենց հետ պատահածը:
«Երբ Ռուանդայի նյութերին ծանոթանում էի, աչքիս առաջ եկան Հայոց Ցեղասպանության ժամանակ կանանց մասին բռնությունները, բռնաբարությունները, նկարներից մեկում տեսա մի տխուր կնոջ, ձեռքերը իրար վրա, փորին դրած: Անմիջապես տատիկիս հիշեցի, որին մոռացել էի արդեն 20 տարի»,-ասաց բանախոսը` ավելացբնելով, որ 100 հազար մարդու մահն այնքան հասանելի ու հասկանալի չէ մարդկանց, որքան մի մարդու պատմությունը, ճակատագիրը:
«Մի պահ եղավ, երբ այլևս չէի կարող շարունակել: Ծանր էր: Դժվար է խոսել մի մարդու մասին, ով քո հարազատն է, ում ամեն օր տեսել ես կյանքիդ 25 տարիներին »,-ասաց ռեժիսորն ու նշեց, որ շվեդացի գործընկերների հորդորով ու ստիպելով է շարունակել գործը, ինչի համար այսօր նրանց շնորհակալություն հայտնեց:
Նշենք, որ ասուլիսի վայր հատուկ Խարտալյանին տեսնելու ու մոր կողմից ծաղիկներ հանձնելու համար եկել էր արցախյան պատերազմում զոհված Վարդան Բախշյանի քույրը: «Մայրս խնդրեց, որ նրան փոխանցեմ, հենց այդ կանայք ծնեցին հերոս և հաղթող տղաներ»,-ասաց քույրը:
Նախորդող հրապարակումներ`
«Տատիկիս դաջվածքները». Բացառիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր. հարցազրույց Սյուզան Խարտալյանի հետ (2-րդ մաս)
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը առաջացրել է շվեդաբնակ թուրքերի դժգոհությունը
Մահացել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հերոսուհին (տեսանյութ)
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:47 20/05/2013 » Իրավունք
20:45 20/05/2013 » Սպորտ
20:23 20/05/2013 » Քաղաքական
20:16 20/05/2013 » Հասարակություն
20:00 20/05/2013 » Իրավունք
Վարչական դատարանի դատավորը նիստի ընթացքում խաղում էր հեռախոսով
20/05/2013
Օրենքից դուրս միջնորդություն անելը սովորություն է դարձել.Մուկուչյանը` Կոնգրեսի ներկայացուցչի միջնորդությունների մասին (Տեսանյութ)
«Հայ Ազգային կոնգրեսը իր գործունեության ընթացքում մշտապես պահանջել է, որ հրապարակային դարձնեն այդ ցուցակները, որպեսզի կարողանանք ընտրություններից հետո ցանկացած պահի ընտրակեղծիքները հայտնաբերել»









Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի:
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր: