11:07 31/03/2008 » Տնտեսություն
ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿԱՎԵԼԱՆԱ
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում կայացել է եռօրյա /մարտի 28-30-ը/ խորհրդաժողով` նվիրված շրջանի զարգացմանը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Քաշաթաղի զարգացմանը նվիրված այս խորհրդաժողովը կնպաստի շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը և նրա հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Քաշաթաղի շրջանը ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մի միավոր է»,-ելույթ ունենալով խորհրդաժողովի բացմանը` ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Եվ պատահական չէ, որ մեր հակառակորդը մոտ 70 տարիների ընթացքում այս տարածքը դարձրել էր սեպ Հայաստանի և Արցախի միջև: 1992 թվականի մայիսից կտրականապես փոխվել է շրջանի դերը, և այդ ժամանակ ազատագրված մի նեղ հատվածը դարձել է իրոք «կյանքի ճանապարհ» արցախցիների համար: Գիտակցելով Քաշաթաղի թե քաղաքական և թե տնտեսական կարևորությունը, նրա ապագայի համար ողջ պատասխանատվությունը, մենք բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը, և դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը»,- ընդգծել է Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահի խոսքով, այս և առաջիկա տարիների ընթացքում շոշափելիորեն կավելանա շրջանի զարգացման նպատակով հատկացված միջոցների ծավալը: Քաշաթաղի շրջանի 2008 թվականի բյուջեն կազմում է 3.7 միլիարդ դրամ, ինչը մոտ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ներդրումների ոլորտում` 400 միլիոն դրամ: Համաչափ զարգացման այս միտումները կպահպանվեն նաև հետագայում:
Նախագահը հաղորդել է նաև, որ շրջանի տնտեսական զարգացմանը զուգահեռ նախատեսված է իրականացնել նաև բարեփոխումներ` ուղղված բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը:
Նշենք, որ խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են հայկական Սփյուռքի 40 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առանձին գործարարներ և բարեգործներ: Ներկայացվել են տարբեր ծրագրեր` ուղղված շրջանի համալիր զարգացման խթանմանը, տնտեսական կայուն աճի ապահովմանը, կրթության և առողջապահության հիմնախնդիրների լուծմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և այլն: Միջոցառման մասնակիցները այցելել են շրջանի գյուղեր և տեղում ծանոթացել առկա հիմնախնդիրներին:

Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
↓ Վերջին նորություններ
13:08 18/03/2010 » Հասարակություն
700 հազար դրամ տուգանք՝ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ
12:59 18/03/2010 » Հասարակություն
12:55 18/03/2010 » Սպորտ
12:32 18/03/2010 » Քաղաքական
12:20 18/03/2010 » Տնտեսություն
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ
Մի մեծ հուշատախտակ կպցնեինք կինո «Մոսկվայի» պատին, որին գրված կլիներ. «Այստեղ եկեղեցի կար, կուրացած և անխելք մարդիկ քանդեցին, Աստված ների նրանց արարքը»
Օրացույց