Հարցազրույցներ 10:51 26/03/2014

Կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես էդպես էլ պիտի լիներ. Փաստաբանը` դատարանում իր նկատմամբ սպառնալիքների մասին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մարտի 24-ից հետո, երբ հրապարակվեց «Հարսնաքար»-ի գործով դատավճիռը, որի ընթացքում սպառնալիքներ, հայհոյանքներ ու նույնիսկ ոտնձգության փորձ կատարվեց տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբանների` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի նկատմամբ, մինչ այժմ իրավապահներն այդ ուղղությամբ որևէ գործողություն չեն կատարել:

Ներկայացնում ենք Տիգրան Եգորյանի հետ Panorama.am-ի հարցազրույցը

-Ինչպե՞ս եք գնահատում մարտի 24-ին դատարանի դահլիճում Ձեր նկատմամբ կատարված ոտնձգությունը, երբ ամբաստանյալների կողմից հայհոյանքներ էին հնչեցվում, իսկ նրանց հարազատներն էլ անվայել խոսքեր ուղղում Ձեր հասցեին:

-Նախ ասեմ որ բացի հայհոյանքները իմ, փաստաբան Լուսինե Հակոբյանի և մեր ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ էին հնչեցնում ամբաստանյալներն ու դահլիճում գտնվող նրանց մերձավորները, ավելին՝ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանն ու Նորայր Հայրապետյանը նույնիսկ փորձում էին ճեղքել ոստիկանների շարքը և հասնել մեզ: Ինչ վերաբերում է գնահատականներին, կարծում եմ, որ այս պահին շատ կարևոր է արդարադատություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անունից դատավճիռ հրապարակող դատարանի և իրավապահ մարմինների գնահատականը: Դատարանի՝ ի դեմս դատավորի, պահվածքն ու գնահատականը, ցավոք, ոչ մի հույս չի ներշնչում, իսկ իրավապահների գործողություններն ու արձագանքը կարծես արդեն ուշանում է, եթե համեմատական անցկացնենք իրենց հավաքների և խոսքի ազատություններն իրացնող քաղաքացիներին բերման ենթարկելու, վարչական պատասխանատվության ենթարկելու և այդ կապակցությամբ ոստիկանների զեկուցագրերի արագությունը: Դատավճռի հրապարակման ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում, դատավորի ուղղությամբ առարկաներ էին նետում դահլիճից, ամբաստանյալները սպառնում և փորձում էին վնասել տուժող կողմի փաստաբաններիս և եթե չեմ սխալվում ոչ մեկին այս առթիվ ոչ մի իրավապահ չի անհանգստացրել, կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես էդպես էլ պիտի լիներ...

-Ի՞նչ եք պատրաստվում անել, արդյոք դիմելո՞ւ եք իրավապահ մարմիններին:

-Եթե այդպես էլ տեղից չշարժվեն և չդադարեցնեն հայտնի կենդանու քաղաքականությունը, ապա, այո, ձեռնամուխ կլինենք գործողությունների, քանի որ դրանք զուտ խոսքեր և հուզմունքի հետևանքով արտաբերված խոսքեր չէին, դրանք իրական սպառնալիքներ էին որոնք հնչում էին արդեն երկու տարի ազատազրկման մեջ գտնվող անձանց կողմից, որոնք չէին խորշում նաև ոստիկաններից և լրատվամիջոցներից և պատրաստ էին հենց դատարանի դահլիճում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:

-Երեկ Բաղրամյան 26-ում դատապարտվածների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել: Ձեզ համար սպասելի՞ էր նման արձագանքը դատավճռին և ըստ Ձեզ, ինչո՞վ էր նման արձագանքը պայմանավորված:

-Մեր կանխատեսումներից մեկը պատժի մոտավորապես այս չափն էր, բայց իհարկե մենք չէինք կանխատեսել այդօրինակ ոչ ադեկվատ պահվածքը: Նման արձագանքի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. ամբաստանյալներից և նրանց մերձավոր ազգականներից ոչ մեկն իր զայրույթը և դժգոհությունը չի ուղղում դատարանին կամ դատախազին նրանց կիզակետում ենք գտնվում մենք: Սա հստակ ցուցիչ է առ այն, որ ամբաստանյալները դատարանից և դատախազությունից վտանգ չեն ակնկալում, այլ այդ վտանգն ակնկալում են հանրային ուշադրությունից, որի ապացույցը այն է, որ նրանց կողմից տարբեր դժգոհություններ և վիրավորական արտահայտություններ են հասցեագրվում լրատվամիջոցների ներկայացուցիչներին և տուժող կողմին: Հետևաբար, կարելի է եզրակացնել՝ այս իրավիճակում ինչ-որ պայմանավորվածությունների կամ հանգամանքների արդյունքում նրանք հույս ունեն, որ եթե չլինի համապատասխան հանրային ուշադրության և վերահսկողության այս ալիքը, կատարած հանցագործության հետևանքները հաղթահարելը նրանց համար կլինի շատ ավելի հեշտ, մասնավորապես՝ պատժից խուսափելը կամ ավելի մեղմ պատիժ ստանալը և կարծում եմ որ այս խիստ պատիժը նրանց պարզաբանվել է որպես հանրային ճնշման հետևանք: Այս առումով ուշագրավ է այն, որ հենց ամբաստանյալներն ու նրանց մերձավորներն են հաստատում այս հետևությունները, մասնավորապես դատական վիճաբանությունների փուլում Արման Խաչատրյանը (կյաժը) ուղղակիորեն հայտարարեց, որ իրենց տևական ազատազրկման համար մեղավոր է միայն հասարակությունը:

-Դատապարտյալների հարազատների խոսքով, անհատականացված պատիժ չի կիրառվել, այլ խմբակային բոլորին նույն կերպ են պատժել, թեպետ Նորայր Հայրապետյանը իր վրա էր վերցրել ամեն ինչ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նման հայտարարությունները:

-Մենք այդ կապակցությամբ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, անդրադարձել ենք թե թերի և մակերեսային նախաքննությանը, թե դատարան ուղարկված մեղադրական եզրակացությանը, վիճարկել ենք նախաքննության մարմնի և դատախազության որոշումները, մերկացրել ենք դատարանի անարդյունավետ գործողությունները, այնպես որ այս հարցում մեր դիրքորոշումը միշտ նույնն է եղել: Այնուամենայնիվ, ես կցանկանայի ներկայացնել հարցի մյուս կողմը առանց ընթացակարգային խախտումների մասին խոսելու, քանի որ դրանց մասին բազմիցս խոսել ենք: Տեղի է ունեցել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, ծեծի միջոցով սպանվել է ՀՀ պաշտպանության բանակի սպա, սպանվել է մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, առանձնակի դաժանությամբ և այս հանցագործության համար նախատեսված է պատիժ 12-20 տարի և ցմահ ազատազրկում: Ամբաստանյալներին դատապարտել են այլ հոդվածներով և դատապարտել են 12 տարի ազատազրկման, որոնցից երկու տարին արդեն անցյալում են, արդյոք այս պատիժը բավարար է, որպեսզի այս գործով ամբաստանյալները զղջան, փոխվեն, ուղղվեն: Հիմա փորձեք պատասխանել այս հարցին վերհիշելով դատավճռի հրապարակման ժամանակ նրանց անարգանքը դատարանի և հասարակության նկատմամբ, հայհոյանքները, սպառնալիքները և ֆիզիկական վնաս հասցնելու փորձերը` ոստիկանների և լրատվամիջոցների ներկայությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բագրատ Սրբազանը ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր ուղերձների. Բագրատ Սրբազան
«Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը մասնակցել է Պատարագի
Երեկ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյան այսօր  Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է դանակահարությամբ ծեծկռտուքի
Մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում իր խոսքն ուղղեց հասարակությանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին իր խոսքն ուղղեց հասարակությանը: Նա հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
«Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am
11:17
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}