Հարցազրույցներ 00:02 07/05/2015

Ինչո՞ւ Հիտլերը չի վստահել հայերին և վրացիներին. Հայրենական պատերազմն ու Կովկասյան ժողովուրդները

2-րդ համաշխարհային պատերազմում, որը Խորհրդային միության նախկին երկրների համար համարվում էր Հայրենական Մեծ պատերազմ, մեծ է եղել կովկասյան ժողովուրդների մասնակցությունն ու դերը: Պատմական գիտությունների դոցենտ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դասախոս Էդուարդ Զոհրաբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է, որ ճիշտ է՝ Խորհրդային միության քաղաքականությունն էր, որ բոլոր հանրապետություններն էլ պետք է մասնակցեին պատերազմին, բայց այլ հարց էր, թե այդ ժողովուրդներից յուրաքանչյուրն ինչպես էր ընկալում այդ պատերազմին մասնակցությունը: Հայերը, ըստ պատմաբանի, Հայրենականին մասնակցել են մեծ պատասխանատվությամբ, նրանք գնացել են մարտի դաշտ իրենց հայրենիքը պաշտպանելու:



«Դա մեզ համար իսկապես հայրենական պատերազմ էր, որովհետև մենք ունեինք խնդիր և հայերիս հիշողության մեջ թարմ էր 1915-ի արհավիրքը, որի մեծ հեղինակը Թուրքիան էր և Թուրքիան էլ հենց այդ պատերազմում Գերմանիայի դաշնակիցն էր», -նշում է պատմաբանը:

Վկայակոչելով Վրաստանի հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերը, Զոհրաբյանը ասում է, որ այդ պատերազմը հայրենական է եղել նաև վրացիների համար, բայց ոչ բոլորի:

«Կային նաև վրացիներ հատկապես վտարանդիության մեջ, որոնք այդպես չէին կարծում ու համագործակցում էին ֆաշիստական բանակի հետ՝ նրանք նույնիսկ Թամար 1, Թամար 2 զորամիավորումներ էին ստեղծել: Ընդհանուր առմամբ վրացական յոթ գումարտակներ ստեղծվեցին այդ ժամանակ, որոնք կռվում էին Կովկասի համար կռիվներում», -ներկայացնում է Էդուարդ Զոհրաբյանը:

Նրա խոսքով, պատերազմին մասնակցության համամասնություն գոյություն ուներ և յուրաքանչյուր երկիր գրեթե նույնքան զինվոր է ուղարկել մարտի դաշտ: Հայաստանից Հայրենականին մասնակցել է շուրջ 600 հազար մարդ, նույնքան էլ ՝ 500-600 հազար ուղարկել են Վրաստանից և այդքան էլ Ադրբեջանից:

Այս երկրի պարագայում ուղարկված զինծառայողների թվում, պատմական աղբյուրների համաձայն, ընդամենը 13 տոկոսն են եղել ադրբեջանցիներ, մնացածը՝ եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ թալիշներ, թաթեր, լեզգիներ ևն: Պատմաբանը դա մեկնաբանում է այսպես. «Ադրբեջանի ղեկավարությունը 30-ական թվականների կեսերից արդեն գործնականորեն իրականացնում էր ադրբեջանական էթնոսի ստեղծման գաղափարը և նրանք փորձում էին ֆիզիկական առումով նվազեցնել ոչ թուրք ժողովուրդների քանակը Ադրբեջանի տարածքում և 1945 թվականի պատերազմը հարմար առիթ էր նրանց համար իրականացնել այդ ծրագիրը: Ոչ թուրք ազգաբնակչության կազմից պատերազմ զորակոչվեց 30 տոկոսը՝ լեզգիներ, քրդեր, թալիշներ, թաթեր տարբեր էթնիկ միավորներ, իսկ բուն ադրբեջանցիներ ընդամենը 13 տոկոս: Բնական էր՝ այս թիվը գերազանցում էր, քանի որ նրանց նպատակն էր նվազեցնել ոչ թուրք փոքրամասնությունների քանակը այդ երկրի տարածքում»:

Պատմաբանը վկայակոչում է ԽՄ Պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պարգևատրման բաժնի 1947 թվականի նոյեմբերի 1-ի տեղեկատուն, որտեղ խոսվում է Հայրենական պատերազմի տարիներին կովկասյան ժողովուրդների շքանշաններով և արիության մեդալներով պարգևատրման մասին:

Ըստ այդմ, պատերազմին մասնակցած հայերից 66 հազար 802-ն են ստացել պարգևներ, վրացիներից՝ 49 106-ը և ադրբեջանցիներից՝ 36 180-ը: Այս պարագայում ևս, պատմաբանը շեշտում է, որ պարգևևատրումներ ստացած ադրբեջանցիների թվում ադրբեջանցիները քիչ էին՝ եղել են թալիշներ, թաթեր, լեզգիներ, քրդեր և այլն:

«Սա խոսուն փաստ է այն մասին, որ ադրբեջանցիները չեն կարող երբևէ մրցակցել հայերի հետ», -նկատում է մեր զրուցակիցը:

Բացի այդ, նրա խոսքով, Հայրենական մեծ պատերազմից հետո, արդեն նոր ժամանակներում ադրբեջանական իշխանությունները կարծես ցանկացել են ազատվել անցյալի հետքերից ու վերացրել են օրինակ, անհայտ զինվորի հուշարձանը, ոչնչացվել են Բաքվի համազորային ուսումնարանի բակում տեղադրված հերոսների հուշարձաններ: Ըստ պատմաբանի, դրանք վառ վկայություն կարող էին լինել այն բանի, որ բուն ադրբեջանցիներ պատերազմին քիչեն մասնակցել:

Ինչո՞ւ Հիտլերը չի վստահել հայերին և վրացիներին
Էդուարդ Զոհրաբյանը մեկ այլ կարևոր հանգամանք է մատնանշում Հայրենականին կովկասյան ժողովուրդների մասնակցության մասին: Պատերազմի ժամանակ ազգային լեգեոնների ձևավորման մասին խոսելիս ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը 1942-ի դեկտեմբերին իր ելույթում նա հայտարարել է. «Ես չգիտեմ, ինչպես իրենց կպահեն այդ վրացիները: Նրանք թուրքական ժողովուրդ չեն, ես վստահում եմ միայն մուսուլմաններին… Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հավաստիացումներին, ես չեմ վստահում նաև հայերին»:

Ինչ վերաբերում է Ազգային լեգեոնների ստեղծմանը, ապա ֆաշիստական Գերմանիայի ռազմավարական ծրագրերից է եղել տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներից լեգեոններ ստեղծելը ու դրա միջոցով խորհրդային բանակում տարաձայնություններ առաջացնելը:

Հայկական լեգեոնի անդամները սակայն այլ նպատակ էին հետապնդում. պատմաբանի խոսքով, նրանք նպատակ ունեին փրկել հայ ռազմագերիներին, ինչին լծվել էին Նժդեհն ու Դրոն: «Եվ դա նրանց հաջողեց ու արդյունքում շուրջ 10 հազար մարդ փրկվեց ու համալրեց հայկական լեգեոնի 10 գումարտակներ: Այդ գումարտակի ստեղծման կապակցությամբ էր, որ ֆաշիստները հասկացան, որ հայերին չեն կարող վստահել», -հավելում է Զոհրաբյանը:

Իսկ ահա մուսուլման ադրբեջանցիները, նրա խոսքով, կարող էին ցանկացած պահի շրջվել դեպի եղբայր թուրքերը և տարբեր աղբյուրների համաձայն, 80 000 ադրբեջանցի գերմանական դրոշի տակ կռվել է Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում:

Կարդացեք նաև`
Իլհամ Ալիևի ընտրովի այլատյացությունը և հնարովի հերոսները



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}