Պրոբացիոն ծառայության ապագա աշխատակիցներին առավելապես հետաքրքրել է իրավախախտների մասին զեկույցներ ներկայացնելու գործառույթը
Պրոբացիոն ծառայության կարևոր գործառույթը մինչդատական և դատական փուլում ներկայացվող զեկույցներն են, որոնք, սակայն, այսօր, Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանի խոսքով, հնարավոր չէ իրականացնել, քանի որ դրանց համար առայժմ չկա իրավական կարգավորում:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, թերևս պատահական չէ, որ այսօր պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում ընդգրկված աշխատակիցների համար կազմակերպված սեմինար-դասընթացի ժամանակ մասնակիցների հարցերի գերակշիռ մասը նվիրված էր հենց այս խնդրին:
Սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծել է Լևոն Ավետիսյանը, հատկանշական է, որ ոչ միայն այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցներն են հարցեր ուղղում պրոբացիոն ծառայության ներդրման ծրագրի միջազգային փորձագետներին, այլև նրանք վերապատրաստվողներից փորձում են ճշտել հայաստանյան իրականության որոշ առանձնահատկություններ:
Ինչ վերաբերում է վերապատրաստման ընթացքին, ապա, Լևոն Ավետիսյանի համոզմամբ, «ամենակարևոր վերապատրաստումն այն փորձն է, որ ձեռք է բերվում աշխատանքի ընթացքում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ