Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը` ՀՀ նախագահի թեկնածուի ելո՞ւյթ

13:20 02/06/2012 » Անցուդարձ

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը` ՀՀ նախագահի թեկնածուի ելո՞ւյթ

«Ժառանգության» այսօրվա արտահերթ համագումարը, որտեղ, ըստ նախապես հայտարարածի, պետք է գնահատականներ հնչեին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ու շատ հարցերի պատասխաններ տրվեր, ավելի շատ նմանվեց նախագահական ընտրությունների ֆորմատում քարոզչության. Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը րոպեներ հատկացնելով ԱԺ ընտրություններին, անցավ 2013թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին ու նախագահի թեկնածուի անելիքներին. «Մինչև աշուն պետք է ստեղծենք նորարար, հասարակական-քաղաքական մի ուժ` Հայաստանը հետ բերելու համար: Մեր ժողովուրդը պարտավոր է մինչ այս տարվա ավարտն ունենալ իրեն պատկանող նախագահի թեկնածու, այդ թեկնածությանը մենք միասին պարտավոր ենք մասնակցել, որովհետև եթե ունենալու ենք դե- յուրե նախագահ ու դե -յուրե հանրապետություն` այս անգամ ամենը պետք է նոր ընթացքով ընթանա», - հայտարարեց Ր. Հովհաննիսյանն ու հավելեց, որ այդ նախագահը պետք է ընդամենը մեկ ժամկետ ծառայի պետությանը, իսկ այդ ժամկետից հետո էլ երկիրը պետք է լիիրավ խորհրդարանական պետություն դառնա:

Այդ հինգ տարիների ընթացքում, շարունակեց նա, յուրաքանչյուր զոհ գնացած զինվոր, անկոշիկ երեխա, իրավազուրկ հայաստանցի և այլն, իր արտացոլանքը պետք է գտնի իր նախագահի ու ԱԺ-ի մեջ` «ինչպես պաշտպանված է երկիրը, այդպես էլ պետք է պաշտպանված լինի հայաստանցին»:

Ր.Հովհաննիսյանը խոսեց նաև Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին` գործընթացի կարևորությունը ևս դիտարկելով նախագահի պաշտոնավարման կոնտեքստում. «Մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Թուրքիան վերացնում է իր ապօրինի շրջափակումը ու ընդունում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ կամ էլ մինչև այդ օրը ՀՀ պետական մեթոդաբանությունը պետք է փոխվի: Եթե մինչ հարյուրամյա տարելիցը Թուրքիան չփոխվի, ուրեմն պետք է մենք փոխվենք ու մեր ժողովրդի անունից դնենք մեր հայրենիքի, հայ մարդու բնօրրանի իրավական պահանջի իրացման խնդիրը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց