Մշակույթ 11:00 20/06/2013

ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին

Հեղինակ` Տաթև Մանուկյան

«Արվեստագետներն իջնում են դեպի անդունդ… Դատարակության մեջ ենք հայտնվելու»…Panorama.am-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

-Մարդկային արժեհամակարգի ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատում վերջին տարիների ընթացքում: Արդյո՞ք մարդը փոխվել է:
-Զարմանում եմ, թե համակարգի փոփոխություններից հետո որքան են մարդկային արժեքները փոխակերպվել, մարդիկ որքան տարբեր են դարձել, նույնիսկ իմ հասակակիցները: Զարմանում եմ` ինչո՞ւ է այդպես. եթե նախկինում կարող էիր վստահել քո մտերմ ընկերոջը կամ ծանոթին, համոզված էիր, որ կկատարի քո խնդրանքը, իսկ հիմա, դիմելով այդ նույն մարդկանց, թեև խոստանում են, որ ի կատար կածեն քո խնդրանքը, բայց խաբված ես դուրս գալիս: Զարմանում ես` այդ մարդը նախկինում այդպես չէր, ինչո՞ւ է հիմա այդպես: Եթե երիտասարդներն ուրիշ մտածելակերպ ունեն, դա հասկանալի էր, քանի որ նոր մոտեցումներ են, նոր հարաբերություններ, նոր մտածելակերպ, բայց իմ սերնդակիցները, ընկերները, որ այդպիսիս վարքագիծ են դրսևորում, զարմանալի է: 63 տարեկան եմ, բազմաթիվ փորձություններ եմ անցել, եղել են ջերմ, մարդկային հարաբերություններ: Ի՞նչը ստիպեց փոխվել` գուցե կենցաղը, կյանքի պայմանները: Չգիտեմ:

-Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք այսօր:
-Ամեն ինչից շատ մարդու էության մեջ գնահատում եմ անկեղծությունը, ազնվությունը: Դրա պակասն եմ ուղղակի շատ զգում: Մտածում եմ` կգա ժամանակ, որ կարելի է նորից վստահել մարդուն, ակնկալել նույնպիսի վերաբերմունք քո հանդեպ, ինչպես դու ես դրսևորում: Չնայած շատ երկար չեմ ապրի, որ տեսնեմ` կլավանա իրավիճակը, թե ոչ, կդառնա այնպիսին, ինչպիսին կուզենայի: Բայց հույս էլ չունեմ, անկեղծ ասած: Երևի թե մի քանի սերունդ պետք է փոխվի, բոլորը գան մի գիտակցության, մի ապրելակեպ ունենան, հարևանը չնախանձի հարևանին, ընկերն ընկերոջը, չլինի այն մտածելակերպը, թե ինչու պետք է նա լավ ապրի, ես ոչ, թե ինչու պետք է ես ճնշված լինեմ, նա ոչ: Այդ ամենն ազդում է մարդկանց հոգեբանության վրա, չարանում են, նրանց մոտ ագրեսիվություն է ի հայտ գալիս: Չար մարդուց ամեն ինչ սպասելի է, ամեն վատ արարք, բացի լավից ու բարուց: Չգիտեմ, ինչ կստացվի հետագայում, բայց ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին` ինչո՞ւ այսպես ստացվեց:

-Ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ արվեստը մարդուն «ավելի բարիացնելու» գործում:
-Արվեստը միշտ էլ դրական, առաջնակարգ ներգործություն ունեցել է մարդկանց ինտելեկտի, զարգացման, ճաշակի ձևավորման խնդրում: Հուսով եմ, հիմա էլ ունի: Սակայն արժեքներն են փոխվել: Արվեստում էլ այնպիսի իրավիճակ է, ինչպես մարդկային հարաբերություններում. անկեղծոթյունը, պրոֆեսիոնալիզմը, մաքրությունը, ջերմությունը պակասում է, ընդհանրապես բոլոր ոլորտներում է այսպիսի իրավիճակ: Երջանիկ եմ, որ ապրել եմ նախկին հասարակարգում: Այն ժամանակ արվեստագետների մոտ բարձր ինտելեկտ կար, անհատականություններ էին ու կարողանում էին ճիշտ տանել իրենց խաչը: Հիմա, կարծես, ընկել են փող աշխատելու հետևից, երգիչ-երգչուհիները, դերասանները, երաժիշտները մոռանում են իսկական արժեքներ ստեղծելու իրենց մղումը, այլ` ինչպես անել, որ կարողանան գոյատևել, օրվա հացը վաստակել: Այս իրականության մեջ չի կարող պրոֆեսիոնալ, ճիշտ արվեստ ձևավորել: Այսինքն` արվեստն այնպիսինն է, ինչպես հիմա մարդկանց կյանքն է, ընդհանուր իրավիճակը:

-Այսինքն այսօր արվեստի իսկական արժեքներ չեն ստեղծո՞ւմ:
-Ստեղծում են նրանք, ովքեր ստեղծել են նախորդ հասարակարգում: Թող սուր չհնչի իմ ասածը, բայց դրա մեջ կա մեծ ճշմարտություն: Ինչպե՞ս կարող ես Տիգրան Մանսուրյանից ոչ պրոֆեսիոնալ երաժշտական ստեղծագործություն ակնկալել: Տեսնում ենք` ներկա սերունդը ինչ «արժեքներ» է ստեղծում` կոմերցիոն երգեր, ներկայացումներ: Ժողովրդի ճաշակը ցածր է, խաղում են այդ ճաշակի վրա, որ կարողանան շատ հանդիսատես ունենան: Մինչդեռ արվեստագետներն առաքելություն ունեն ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կբարձրացնեն մարդկանց ճաշակը: Այդ արժեքային համակարգը չի պրոպագանդվում, այլ` անճաշակ, պարզ հասարակ արվեստը, որը կարող է ժամանակավոր տրամադրություն ստեղծել: Կարող ես դիտել ներկայացում ու ոչ մի հետք չթողնի քո հոգում: Գալիս են երաժշտություն` տաշի-տուշիները լսելու, որը կարելի է միայն հարսանիքներում կամ ռեստորաններում լսել: Ի՞նչ է նշանակում բեմահարթակից նման երաժշտություն հնչեցնել: Սա լուրջ չէ: Սա չի կարող ժողովրդի ճաշակ ձևավորել, ժողովրդին տանել ավելի վերև: Արվեստագետներն իջնում են դեպի անդունդ: Թե այս իրավիճակում ինչ կարելի է ակնկալել, չեմ կարող ասել: Մոտ ապագայում լավ բաներ չեմ ակնկալում: Սա է այս պահի իրականությունը:

-Ինչո՞ւ արվեստը դարձավ «անճաշակ». հասարակության ճաշակն ազդե՞ց արվեստի վրա, թե՞ հակառակը:
-Բարդ հարց է: Կարծում եմ կոմերցիա կոչված գաղափարը, փող աշխատելու մղումը ուղղակի մեծ մասշտաբներ ընդգրկեց մարդկային հոգեբանության մեջ: Այդպես չէր նախկինում: Հեռուստատեսությամբ նախկինում միայն արվեստի իսկական արժեքներ կարող էիր լսել ու դիտել: Դա հովանավորվում էր պետության կողմից: Արվեստագետը կարողանում էր իր ընտանիքը պահել, մտածում էր միայն ստեղծագործելու մասին: Հիմա այդպես չէ, մտածում ես` ինչ տեսահոլովակ նկարեմ, որ այն մասսան, որը որ հարսանիք է անում, հարսանիքի ժամանակ իմ երաժշտության տակ պարի, ինձ հրավիրի, որ գնամ երգեմ, նվագեմ: Կարող են բացառություններ լինել, բայց քիչ են: Որակ կազմող երևույթներն այնքան քիչ են, որ չեն կարող հարց լուծել: Հարկավոր են արմատական փոփոխություններ, որպեսզի սկսի աստիճաբանաբար դեպի լավը գնալ: Հիմա չեմ տեսնում դրական տեղաշարժ: Շատ են խնդիրները, բացերը, անիշխանությունը, թողտվությունը, բազմաթիվ բացասական երևույթներ կան, որոնք պետք է կարգավորվեն:

-Պետությունն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ արվեստի ոլորտում անճաշակությունը վերացնելու գործում:
-Կարծում եմ, որ պետք է ամեն ինչ իր տեղն ու ժամանակը ունենա: Չգիտեմ, թե երբ կհաջողվի վերջնականապես այդ բաց դաշտը լրացնել, այնպես անել, որ ամեն մեկը չթափանցի այդ դաշտ ու չաղտոտի, որպեսզի պահենք զուլալ ու փոխանցենք հաջորդ սերունդներին: Այլապես դատարակության մեջ ենք հայտնվելու: Ցավ եմ ապրում դրա համար:

-Ո՞ է ով այսօր Ձեր հանդիսատեսը:
-Մեր հանդիսատեսը չի կարող լինել նա, ով գնում է ռաբիզ երաժշտության համերգներ: Մեր հանդիսատեսն ավելի կիրթ է, ճաշակով: Թեկուզ քիչ են, բայց գալիս են, լսում են, հագենում են: Մենք փորձում ենք վերադարձնել, պահպանել մեր արժեքները, որոնք ժամանակին եղել են: Փորձում ենք փոքր- ինչ նորովի դա մատուցել, ընդգրկում ենք նաև երիտասարդ սերնդին:

-Ինչպե՞ս են այդ նորարարություններն ընդունվում Ձեր հանդիսատեսի կողմից:
-Իմ նպատակն է, որ մենք կարողանանք պահպանել, փայփայել այն արժեքները, որոնք փոխանցվել ու հասել են մեզ: Մենք պարտավոր ենք դա անել ու փոխանցել հաջորդ սերունդներին: Սիրում եմ նաև համարձակ քայլերի գնալ. կատարում ենք ջազային ստեղծագործություն, մոլդավական, ռուսական երաժշտություն: Կարևորն այն է, որ քո կատարմամբ, վարպետությամբ կարողանաս համոզել հանդիսատեսին, որ ինչու չէ` ազգային նվագարաններով էլ կարող է հնչել նման երաժշտություն: Շատ մեծ ոգևորությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը

Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ

Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»

Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»

Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞

Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}