Անցուդարձ 14:47 24/12/2013

«Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը բացահայտում է, թե ինչպիսի սերունդ է դաստիարակվում Ադրբեջանում (լուսանկարներ, տեսանյութ)

«Այս գրքով մենք ցանկանում ենք ցույց տալ այն խնդիրները, որոնք այսօր անհապաղ լուծման կարիք ունեն: Մինչև այդ խնդիրները չլուծվեն, ոչ մի խաղաղ պայմանագիր, Մինսկի խումբ, քաղաքական ակցիա չի կարող ապահովել Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների համատեղ համագործակցությունը»,- «Հայատյացությունը Ադրբեջանում» («Армянофобия в Азербайджане») գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի համահեղինակ, «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը:

Նա նշեց, որ գիրքը գրելու համար ուսումնասիրել են ադրբեջանական մանկական, ուսումնական, գեղարվեստական գրականությունը, պաշտոնատար անձանց հայտարարությունները: «Այսինքն, գիրքը կազմել ենք՝ ուսումնասիրելով պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները, ադրբեջանական մամուլը և հասարակության շրջանում տարածվող հայատյացության դրսևորումները»,- ասաց գրքի համահեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Նրա խոսքով, գրքում ներկայացված նյութերը հավաքել են հինգ տարվա ընթացքում ադրբեջանալեզու, ռուսալեզու, անգլալեզու աղբյուրներից. «Աշխատել ենք կոմպլեքսային տեղեկատվություն հավաքել ու պահպանել, քանի որ ադրբեջանցիները հաճախ վերացնում են հետքերը»:

Անժելա Էլիբեգովան նշեց, որ նման գիրք ստեղծելու հիմնական նպատակն այն է, որ հասարակությունները տեսնեն, ճանաչեն, հասկանան, թե ովքեր են ադրբեջանցիները, ում հետ են ուզում նստել մի սեղանի շուրջ և խաղարարար որևէ ծրագիր մշակել: «Գիրքն առաջին հերթին երրորդ կողմի հասարակության համար է, Մինսկի խմբի համար է, ով փորձում է առաջ բերել հումանիտար ծրագրեր, որպեսզի հասարակությունների մակարդակով փորձենք որևէ լուծում գտնել: Լուծում գտնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում ադրբեջանական հասարակությունում: Այս գիրքը ցույց է տալիս այդ ամբողջ պատկերը»:

Գիրքը, նրա ներկայացմամբ, բաժանված է երեք մասի՝ պատմական ակնարկ (ինչպես է ադրբեջանցիների ինքնագիտակցությունը զարգացել և ձևավորվել հայերի հետ հակադրման հաշվին), ինչ է կատարվում Ադրբեջանում (սև ցուցակներ, արգելել հայերի մուտքը Ադրբեջան, արգելել երեխաներին տալ հայերի անուններ, արգելել հայերի մասին որևէ դրական խոսք ասել, իսկ ասողներին մեկուսացնել), երեխաների շրջանում տարվող քարոզ: «Այսօր Ադրբեջանում բացարձակ հայատյացության մեջ են դաստիարակում երեխաներին: Հայատյացության դրսևորումներ դասագրքերում, հեքիաթներում, հեռուստատեսությամբ, իսկ երեխաները պաշտպանվելու միջոց չունեն: Մեր երեխաների կողքին ապրելու են այդ սերնդի ներկայացուցիչները, ինչը մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում»,- դիտարկում արեց փորձագետը:

Նրա խոսքով, գրքում որևէ եզրակացություն չեն արել՝ թողնելով, որպեսզի ամեն մեկն ինքը բացահայտի, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: «Մենք այս գրքով նպատակ չենք հետապնդում սերմանել ադրբեջանաատյացություն, այլ պարզապես ներկայացրել ենք, թե ինչ է տիրում այդ հասարակության մեջ»,- ասաց Արմինե Ադիբեկյանը, ապա նշեց, որ, ճանաչելով ադրբեջանական կողմին, առաջիկայում կփորձեն, հավանաբար, պատասխան հարված հասցնել: «Դիմում եմ ադրբեջանցի իմ գործընկերներին, թող շատ ուշադիր կարդան գիրքը և եթե որոշեն պատասխան տալ, թող մեր գրքի նման գիրք պատրաստեն, որտեղ ամեն մի օրինակ, դրվագ նշված է համապատասխան աղբյուրով»,-ասաց նա:

Նշենք, որ գիրքը թարգմանվելու է նաև անգլերեն:
«Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը լույս է տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» աջակցությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:00
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները վերահաստատեցին կառուցողական փոխգործակցության պատրաստակամությունը
Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի:
Աղբյուր` Panorama.am
13:38
Բարձրավոլտ էլեկտրացանցերը հավատարմագրային կառավարման տրվեց «Տաշիր Կապիտալ»-ին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հ.14, 20, 22, 28 երթուղիներում
Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
Աղբյուր` Panorama.am
13:21
Մահչուփյանը չի կարծում, որ թուրք-իրանական համագործակցությունը կխորանա
Ենթադրվում է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իրանը գործընկեր ու բարեկամ հազիվ թե դառնան:
Աղբյուր` Panorama.am
13:06
Նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար կարող է կիրառվել զգուշացում
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացման...
Աղբյուր` Panorama.am
12:55
Եթե խնդիրը ֆունդամենտալ չլուծվի, գյուղոլորտի ծրագրերն ապագա չեն ունենա. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյան անդրադարձավ ոռոգելի հողատարածքների խնդրին: Մասնավորապես, վարչապետը նշեց, որ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:45
«ԵԼՔ»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը
«ԵԼՔ» դաշինքը այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Դաշինքից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում
Այսօր առովտյան՝ ժամը 06.30-ին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմիի անտառում: ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը
Հայաստանում աշխատող օտարերկրացի քաղաքացին կարող է նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել դիմում և փոխանցել Հայսաստանում իր կուտակած...
Աղբյուր` Panorama.am
12:00
Արա Զոհրաբյանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում գտնվելու է արձակուրդում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 2017թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը (ներառյալ) գտնվելու է արձակուրդում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:40
Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է
Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
11:27
Սերժ Սարգսյան. Թուրքմենստանը վստահելի գործընկեր է
«Առևտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի»:
Աղբյուր` Panorama.am
11:22
Chip Candroid մարդանման ռոբոտը Սիդնեյի օդանավակայանում աշխատում է որպես օգնական
Air New Zealand ավիաընկերության հաճախորդները, որոնք կթռնեն Սիդնեյի օդանավակայանից, կարող են օգնություն ստանալ ռոբոտ-օգնականից: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Երթևեկության կազմակերպման փոփոխություներ երևանյան մի քանի խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա-...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սերժ Սարգսյանն ընդունել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Չինաստանում թայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Չինաստանի հարավում թայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 12-ի:  Նրանցից ութը զոհվել է Մակաո վարչական շրջանում, չորսը՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Թուրքիայում ձերբակալվել է բրիտանացի զբոսաշրջիկ
52-ամյա տղամարդուն 3-5 տարվա ազատազրկում է սպառնում պատմամշակության արժեքների մաքսանենգության համար:
Աղբյուր` Panorama.am
09:44
Վերջին 10 տարում եկեղեցիներում վաճառվող մոմերը թանկացել են ավելի քան 10 անգամ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մոմավաճառությունը Հայ առաքելական եկեղեցու եկամուտների աղբյուրներից մեկն է։ Մոմն արտադրում է Մայր...
Աղբյուր` Panorama.am
09:41
Սուրբ Ղազար կղզում տեղակայված «Արմենիա» նավը փտում է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզի մեկնողներն առաջինը, ինչին հանդիպում են մայրավանք այցելելիս, ափին...
Աղբյուր` Panorama.am
09:39
Բագրատ Էսդուգեանը՝ Համահայկական խորհրդի ձևավորման մասին. ՀԺ
Օգոստոսի 18-ին նախագահականում Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Դանիայում ՀՀ նախկին դեսպանը վիրավորված է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից. «Հրապարակ»
Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնելու ՀՀ նոր դեսպանի պարտականությունները, որոնք դյուրին չեն լինելու։ Բանն այն է, որ Հրաչյա...
Աղբյուր` Panorama.am
09:34
Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է այլ անձի:...
Աղբյուր` Panorama.am
09:30
Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները գնել է Յուվեցի Կարոն. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Թերթի աղբյուրի համաձայն, օրերս,...
Աղբյուր` Panorama.am
09:24
Սեպտեմբերի 13-ին 100-ից ավելի փաստաբաններ գործադուլ կանեն. ՀԺ
Սեպտեմբերի 13-ին դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար մի քանի տասնյակ փաստաբաններ կդիմեն ծայրահեղ քայլի՝ գործադուլի»։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Սոչիում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները
Մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Աղբյուր` Panorama.am
21:05
Վիգեն Սարգսյանը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում...
Աղբյուր` Panorama.am
20:48
Սերժ Սարգսյան. Ակտիվորեն զարգանում են առևատրատնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` Սոչիում կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չեմպիոնները ժամանեցին հայրենիք
17:48 23/08/2017

Չեմպիոնները ժամանեցին հայրենիք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}