Մշակույթ 08:51 05/03/2014

Պավել Ավետիսյան. Գառնիի տաճարի տարածքում օտար մարմին չպետք է կառուցվի

«Այդ տարածքում հնագիտական որևէ շերտ չկա: Բայց դա այս դեպքում երկրորդական է, քանի որ մշակութային հուշարձանում, որը դարձել է զբոսաշրջության կենտրոն, պահպանվում է պետության կողմից, օտար մարմին չպետք է կառուցվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այն տարածքում, որտեղ նախատեսվում է սրճարան կառուցել, պեղված է և հնագիտական որևէ շերտ չկա:

Հիշեցնենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կառուցվելու է սեզոնային սրճարան:

Պ. Ավետիսյանի խոսքով, այդ տարածքը նախկինում եղել է ժայռի վրա արած ճանապարհ: Խորհրդային շրջանում տաճարի վերականգնման ժամանակ շինարարական խճաքարեր և այլ բաներ են այտեղ կուտակվել, ճանապարհը փակվել է:

«Այդ տարածքում հնագիտական որևէ շերտ չկա: Բայց անկախ այդ շերտի բացակայությունից, այդտեղ ոչինչ չպետք է լինի, որպեսզի չխաթարվի պատմամշակութային միջավայրի պատկերը: Եթե միայն նստարաններ կառուցեն, որ մարդիկ կարողանան նստեն, հանգստանան, այլ բան է»,- ասաց նա:

Պ. Ավետիսյանի խոսքով, ինքն իր կարծիքը հայտնել է մշակույթի նախարարությանը:

Պատմական ակնարկ

«Գառնի» պատմա-մշակութային արգելոց-թանգարանը զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) և ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:

Գառնիի ամրոցի ճարտարապետական համալիրի ուսունասիրությունը ունի բավականին մեծ պամություն: 19-րդ դարում բազմաթիվ գիտնականներ տաճարը գտնելու և ուսումնասիրելու համար ժամանում են Հայաստան:

Բոլոր գիտնականները ծանոթ էին Գառնին միայն գրավոր աղբյուրներից և հիշատակություններից, քանի որ Գառնիի 1679 թվականի ավերիչ երկրաշարժից հետո կործանվել էին շատ կառույցներ այդ թվում և Գառնիի տաճարը:

Գառնիի ուսունասիրությամբ զբաղված գիտնականների թվում էին Ջեյմս Մորիերը, Ռոբերտ Կեր-Փորտրը, 1834 թվականին Գառնիում է լինում ֆրանսիացի գիտնական Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերիեն, 1846 թվականին պատմաբան Ա.Մուրավյովը, 1879-1880-ական թթ. Ա.Ս.Ուվարովը, Բ.Շանտրը, Կառլ Շնաազենը, Ղևոնդ Ալիշան, 1907 թվականին Վ.Մ. Սիսոևը: 1907-1908 թթ. Խաչիկ Դադյանի կողմից ձեռնարկվում են հնագիտական առաջին պեղումները: 1893 թվականին Ն.Յա.Մառը առաջին անգամ լինում է Գառնիում և այնուհետև 1909-1911 թթ. Յա.Ի.Սմիրնովի և Կ.Կ.Ռոմանովի մասնակցությամբ գլխավորում է Գառնիի պեղումները: Այդ ժամանակ բացվում է միայն տաճարը։ 1949 թ. իր աշխատանքներն է սկսել ԳԱ հնագիտական արշավախումբը (ղեկ. ակադեմիկոս Բ. Առաքելյան), և պեղումներն ընդգրկել են ամրոցի եռանկյունաձև տարածքը: Այս ընթացքում մաքրվել է պարսպապատը և տաճարը, բացվել են մի շարք հուշարձանների մնացորդները և ի հայտ եկան արժեքավոր հնագիտական նյութեր:

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա համալիրի հուշարձանների մի մասի մնացորդները (եկեղեցի, բաղնիք, պալատական շենք, պարիսպներ և այլն) ամրակայվել են, իսկ հեթանոսական տաճարը 1968-1974 թթ. ամբողջապես վերակագնվել է:

Գառնիի տաճարի վերջնական վերականգնումը իրագործվեց ճարտարապետ Ա.Սահինյանի շնորհիվ: Գառնիի տաճարը վերականգնում է, երբ տեղում պահպանված էին փլատակների 40% – 60%: Գոյություն ունեցող քարերին միացել են նոր արված ավելացումները` պահպանելով հուշարձանի պատմա-մշակութային արժեքը: Բոլոր պակասող քարերը պետք է լրացվեին Գառնիի հանքերի քարերից: Տաճարի վերականգնման աշխատանքերի ընթացքում կիրառվեցին կառույցի նախնական շինարարական տեխնիկաները: Տաճարի վերականգնումն սկսվել է աստիճաններից, այնուհետև դրան հաջորդել է պատվանդանի վերականգնումը, ապա ցելլան, ցելլայի ծածկը, սյունաշարերը, տանիքը:

Այսպիսով պահպանելով հատակագծային, տարածական, ծավալային, գեղարվեստական ձևերի սկզբնական վիճակը` վերականգվել է Գառնիի տաճարը:

Տաճարի վերականգնմանը հետևել են քառաբսիդ եկեղեցու վերականգնման նախագծերի մշակումը: Այնուհետև մշակվել է նաև բաղնիքի խճանկարով սենյակի վրա կառուցվելիք տաղավարի նախագիծը: Ի վերջո կառուցվել են քայլուղին և հրապարակը, որով և ավարտվել է հայկական մշակույթի կարևորագույն հուշարձաններից մեկի վերականգնման դժվար և բարդ ճանապարհը:

Գառնիի պեղումները ներառել են ամրոցի համարյա ողջ տարածքը բացառյալ բաղնիքից դեպի հյուսիս գտնվող տարածքը Գառնիի պեղումների արդյունքում բացվել են նաև բնակելի շենքերի հիմնապատեր, 10-ից ավելի հնձաններ ու մառաններ` գինու հորերով, հայտնաբերվել են սանդեր, երկանքներ, մետաղե գործիքներ, զենքեր, հասարակ և ջնարակված խեցեղեն, ապակեղեն (հիմնականում տեղական արտադրության, մասամբ` բերված Դվինից և այլ քաղաքներից):

Գտնվել են սասանյան, արաբական, բյուզանդական, սելջուկյան, վրացական, մոնղոլական, ուշ միջնադարյան, պարսկական, եվրոպական դրամներ: Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով:

1988 թ. հունիսի 14-ի ՀԽՍՀ մինիստրների խորհրդի N 380 որոշման համաձայն այն ընդգրկվել է ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և գլխավոր վարչության «Պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների» միացյալ դիրեկցիայի կազմում, իսկ 2004թ. հուլիսի 8-ի N 853-Ն որոշմամբ` մինչ օրս հանդես է գալիս որպես ՀՀ մշակույթի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ:

Նախորդող հրապարակումներ՝

«Գառնու» հարց. Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին

«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»

«Կթռնի» արդյո՞ք «պիլոտը»

Հ.Դեմոյան. Մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել

Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»

«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան

Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից

Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց

«Թող հեքիաթներ չպատմեն». Ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասին

«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}