Մասաչուսեթսում կցուցադրվի ցեղասպանությանը նվիրված «Լռության սպիերը» վավերագրական ֆիլմը
Ապրիլի 23-ին, Մասաչուսեթսի Ուորքեսթեր (Worcester)հանրային գրադարանում կցուցադրվի «Լռության սպիերը» վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է «Telegram.com» պարբերականը:
Փաստագրական ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են հայրն ու դուստր մեկ դար լռություն ու ժխտողականությունն սահմանն անցել իրենց ընտանիքի ողբերգական անցյալի հետ հաշտվելու համար: Ֆիլմը բացահայտում է ժամանակակից հայերի վրա ցեղասպանության ազդցությունը և այն հալածանքների ուղին, որի միջով հայ ժողովրդի շարունակվում է անցնել առ այսօր:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը և անտեղյակությունն են ստիպել Գլասթերի 63-ամյա բնակիչ Նուբար Ալեքսանյանին և նրա 25-ամյա դուստր Էբին վավերագրական ֆիլմ նկարահանել, որը պատմում է Հայոց ցեղասպանության հետ Ալեքսանյանների ընտանիքի կապի և անձնական ողբերգության մասին:
Հարյուր տարի և երեք սերունդ լռությունից հետո 63 -ամյա Նուբար Ալեքսանյանը և Էբին սկսել են ուսումնասիրել և նախապատրաստվել ճանապարհորդությանը դեպի իրենց պատմական հայրենիք:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Նախորդիվ`
Հայոց ցեղասպանության հետ Ալեքսանյանների ընտանիքի կապի և անձնական ողբերգության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին