Հարցազրույցներ 13:00 28/09/2015

«Միջազգային հանրությունը խրախուսում է ադրբեջանական կողմի լկտի պահվածքը»

Հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակի, ինչպես նաև այս հարցով միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

-Պրն Մինասյան Ձեր կարծիքով, միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքը համարժե՞ք է ստեղծված իրավիճակին:

-Ամենամեղմ պատասխանը, որ կարելի է տալ այս հարցին, դա այն է, որ այդ արձագանքը բացարձակ անհամարժեք է: Ըստ էության, մենք հերթական անգամ ականատես ենք լինում Բաքվի կողմից բանեցվող շանտաժի, ընդ որում` ոչ միայն հայկական կողմի, այլև միջազգային հանրության նկատմամբ: Ադրբեջանը օրը ցերեկով իրականացնում է կանանց սպանություն, շփման գծից բավական հեռու գտնվող ուսումնական կենտրոնի վրա ականանետային հարձակում, որի արդյունքում զոհվում և վիրավորվում են բազմաթիվ մարդիկ: Եվ այս պայմաններում միջազգային հանրությունը լռում է: Սակայն այդ նույն միջազգային հանրությունը չափազանց ակտիվ է, երբ ադրբեջանական սուլթանատը իր երկրի ներսում ընդդիմության նկատմամբ ճնշումներ և կտտանքներ է բանեցնում: Եվ դա բնական է, քանի որ իրականացվող քայլերը բնորոշ են սուլթանական բռնապետությանը: Սակայն, երբ այդ նույն բռնապետությունը գնդակոծում է խաղաղ բնակչությանը, սպանում է կանանց և երեխաներին միջազգային հանրությունը պապանձվում է: Փաստացի ստացվում է, որ նրանք տեղի են տալիս ադրբեջանական կողմի շանտաժին: Ցավոք նույնը կարելի է ասել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող կառույցի` Մինսկի խմբի մասին: Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ բավական ուշագրավ դրվագներ կային: Հայտարարության մեջ մասնավորապես արձանագրվում է, թե իրենք չեն կարող ասել, թե հակամարտող կողմերից որն է մեղավորը, որովհետև շփման գծում բացակայում են համապատասխան տեխնիկական սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել հրադադարի ռեժիմը խախտող կողմին: Սակայն, երբ Մինսկի խումբը առաջարկում է տեղադրել այդ սարքավորումները, հայկական կողմը մշտապես համաձայնվում է դրան, իսկ Ադրբեջանը` մերժում: Այս առաջարկը հերթական անգամ հնչել է նաև հիմա, ինչին հայկական կողմը, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը համաձայնում է, իսկ Բաքուն` դեռևս լռում: Իմ խորին համոզմամբ գլխավոր խնդիրն այն է, որ որևէ մեկը չի ասում, որ եթե ադրբեջական կողմը «ավանդույթի համաձայն» մերժի այդ առաջարկը, ապա կա՞ն արդյոք Բաքվի հանցավոր ձեռքը բռնելու այլ մեխանիզմներ: Այս հարցադրումը առաջ չքաշելով, ՄԽ-ն ըստ էությամբ խրախուսում է ադրբեջանական կողմի լկտի պահվածքը: Եվ հայկական կողմի այն տեղին հայտարարությանը, թե իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա, մենք պարտավոր ենք ավելացնել, որ ստեղծված իրավիճակում իր պատկառելի մեղքն ունի նաև միջազգային հանրությունը: Միջազգային կառույցները փաստացի չեն իրականացնում իրանց ամենակարևոր գործառույթը` չեն սանձահարում պատերազմը սանձազերծողին:

-Պրն Մինասյան, ստեղծված իրավիճակում, ինչպիսի՞ն պետք են լինել հայկական կողմի քայլելը, և արդյո՞ք այս պահին արվում է առավելագույնը մեր դիրքերի պահպանման և ամրապնդման համար:

-Իհարկե: Թե՛ երկրի ղեկավարը, և թե՛ պաշտպանության նախարարը հանդես եկան անդրբեջանական կողմին և միջազգային հանրությանը ուղված հստակ և շատ խիստ հայտարարություններով: Այս օրերին ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել միջազգային կառույցների և տարբեր երկրի ներկայացուցիչների, այդ թվում` մի քանի անգամ ԵԱԽՀ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ և բարձրացրել այս հարցը: Դիվանագիտական կառույցներից բացի, մեր խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչները ևս արծարծել են այս հարցերը: Սակայն միջազգային հանրության կողմից կարծես թե կիրառվում են երկակի ստանդատներ: Երբ հարցը վերաբերում է ադրբեջանական ընդդիմության նկատմամբ խայտառակ վերաբերմունքին, ապա ցուցաբերվում է պատշաճ ակտիվություն: Սակայն երբ հարցը հասնում է ՀՀ և ԼՂՀ բնակչության նկատմամբ իրականացնող ահաբեկչությանը, ականատես ենք լինում քար լռության: Այստեղ, ըստ էության, խախտվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքներից` ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը: Ադրբեջանը անընդհատ խախտում է այդ կարևորագույն սկզբունքը և միջազգային հանրությունը մատը մատին չի խփումը Բաքվին իր տեղը մատնանշելու համար: Հենց սա է պատճառը, որ եթե դեպքերը զարգանան չափազանց անբարենպաստ ուղղությամբ, դրա համար թիվ մեկ պատասխանատուն կլինի հենց միջազգային հանրությունը: Կարծում եմ հայկական կողմը պետք է շարունակի իր ակտիվ դիվանագիտական գործունեությունը այս խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու գործում` պնդելով, որ նման հանցավոր վերաբերմունքը հղի է ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}