Այսօր 11 հոգու փոխհատուցում կտրվի
ՀՀ կառավարության շենքի առջև այսօր կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել գերակա շահ ճանաչված Երևանի 33-րդ (Ֆիրդուս),Կոնդ և Արամի թաղամասերի բնակիչները՝ կառավարությունից պահանջելով իրենց բնակարանները:
Նրանց բնակարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել: Կնքվել է պայմանագիր, որի համաձայն` բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն անցել է 7-8 տարի ու ոչ մի շենք չի կառուցվել, բնակիչները դրսում են մնացելև խոստացված փոխհատուցումը մարդիկ դեռևս չեն ստացել:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշեցին, որ նախորդ ու այս կառավարությունները պարբերաբար խոստանում են լուծել իրենց բնակարանային խնդիրները, սակայն խոստումն այդպես էլ չի կատարվում: Բնակիչների մի մասին պետք է բնակարաններ հատկացվեին Գինու գործարանին հարակից տարածքում, իսկ մյուս մասի համար 33-րդ թաղամասում պետք է նոր շենք կառուցվեր: Տարիներն անցնում են, իսկ այս ընթացում ընդամենը 10 բնակիչ է ապահովվել բնակարանով՝ Գինու գործարանին հարակից շենքերի տարածքում:
Բնակիչների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է, բոլորին փոխհատուցում կտրվի:
«Այսօր արդեն իսկ 11 հոգու փոխհատուցում կտրվի»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ