WSJ. ԱՄՆ-ն համոզում է Թուրքիային փակել Սիրիայի հետ սահմանի մի հատվածը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է համոզել Թուրքիային՝ լրացուցիչ ուժեր տեղակայել Սիրիայի հետ սահմանին և փակել այն հատվածը, որն Իսլամական պետությունը օգտագործում է զինտեխնիկա և գրոհայիններ տեղափոխելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով Օբամայի վարչակազմի անանուն աղբյուրին:
Ինչպես նշվում է, ամերիկյան կողմը զորքերի հստակ թիվ չի առաջարկել, բայց Պենտագոնի փորձագետների գնահատականներով խոսքը մոտ 30.000 զինվորի մասին է, որոնց ներկայությունը սահմանային այդ հատվածում կուժեղացնի վերահսկողությունը՝ խոչընդոտելով ԻՊ-ի կողմից արվող փոխադրումներին:
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին դեռ պարզ չէ, թե Թուրքիան ինչ պատասխան կտա, սակայն թուրքական պաշտոնյաները նույնպես արտահայտվել են սահմանային հսկողության ուժեղացման օգտին՝ վերապահումով, որ Պենտագոնի կողմից այդ ամենի համար ներկայացված զորքերի թիվը շատ է: Այդուհանդերձ, թուրք պաշտոնյաները չեն մանրամասնել, թե իրենց հաշվարկներով որքան կկազմի այդ թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին