Վահան Բաբայան. Պետք է հասկանանք, որ մեր ձեռքում է մեր երկրի ապագան
Այն մարդիկ, ովքեր Հայաստանում ուզում են փոփոխություններ, սահմանադրական փոփոխությունների նախագծին պետք է ասեն «այո»: «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխություններ. դեմ և կողմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը:
Նա ներկայացրեց երեք հիմնական փաստարկ, թե ինչ կբերեն սահմանադրական փոփոխությունները. «Այս նախագծին պետք է ասենք «այո» իշխանության գերկենտրոնացվածության համակարգից ազատվելու համար, որպեսզի իշխանության երեք ճյուղերը լինեն հավասարակշռված, որը չի եղել մեր նախկին սահմանադրություններում: Սահմանադրական փոփոխությունների դեպքում կձևավորվի իրական անկախ դատական համակարգ: Երրորդ, փոփոխությունները մեծացնում են ընդդիմության լծակները: Ընդդիմությունը 25 տարիների ընթացքում չի ունեցել լուրջ դերակատարում, չի կարողացել վերահսկիչ լիազորություններ ունենալ, պետական կառավարման համակարգում ավելի լուրջ մասնակցություն ունենալ: Այս փոփոխությունները կտան ընդդիմությանն այդ հնարավորությունը»:
Վ.Բաբայանը նշեց, որ Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել. «Ուժեղ ընդդիմություն լինում է այն ժամանակ, երբ ընդդիմությունն օրենքով սահմանված լիազորություններ է ունենում: Իշխանությունն այս տարիների ընթացքում չի տվել այդ հնարավորությունն ընդդիմությանը: Եթե ընդդիմությունը չի ունենում լիազորություններ, լծակներ, գնում է փողոց ու փողոցից է փորձում գնալ փոփոխությունների, որը 25 տարի մեր երկրում չի հաջողվել»:
Նրա խոսքով, շատ–շատ տեղերում, շատ մարդիկ փոփոխություններ ցանկանալով սահմանադրական բարեփոխումներին «այո» են ասելու, այլ ոչ թե այլ բաներից ելնելով, որը շատ անգամ խոսակցության առիթ է դառնում:
«Համախմբված «այո» ասենք, հասկանանք, որ մեր ձեռքում է մեր երկրի ապագան»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վ.Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ