Նման քարոզարշավ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր անցկացվում. Սուքիաս Ավետիսյան
Չի լինի այնպիսի մի կառույց, այնպիսի մի պաշտոնյա, որը հաշվետու չի լինի պառլամենտի և ժողովրդի առջև: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին:
«Բարեփոխումների արդյունքում հնարավորություն է տրվում նաև քաղաքացիներին, ովքեր կարող են հստակ իրենց առաջարկություններն անել կամ օրենքի հետ կապված, կամ հանրաքվեի: Այսինքն, սրանք ժողովրդավարության այն տարրերն են, որոնք գործող սահմանադրության մեջ չեն եղել և մենք փորձում ենք սրանք հստակ ունենալ»,-նշեց պատգամավորը:
Նա նկատեց, որ քարոզարշավը նախորդներից տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հիմք տրվեց, որպեսզի երկու ճակատի ներկայացուցիչները համատեղ հանդիպում ունենան ժողովրդի հետ:
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի առանձնահատկություններն ըստ Ավետիսյանի՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին