8000 ավանդատու այս տարի փոխհատուցում է ստացել
Այս տարվա ընթացքում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդի փոխհատուցման ծրագրի շրջանակում փոխհատուցում են ստացել 8000 ավանդատու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա, այս հարցում կառավորության կողմից որդեգրած մոտեցման համաձայն՝ առաջնահերթության կարգով ավանդների վերադարձն իրականացվում է ըստ տարիքային գործոնի, միաժամանակ կարևորվում են նաև առանձին սոցիալական խմբեր՝ ըստ վաստակի կամ տարածաշրջանի ռիսկայնության աստիճանի:
Այս ժամանակահատվածում ավանդի փոխհատուցում է տրվել ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների 3312 մասնակցի և սահմանամերձ համայնքներից՝ 4983 ավանդատուի:
Ա. Ասատրյանը տեղեկացրեց, որ 2016 թվականից նախատեսվում է ավանդի տրամադրում՝ անկախ անապահության աստիճանից:
«Եթե ներկայումս պահանջն այնպիսին է, որ տարեցը պետք է առաջին հերթին դիմի և ընդգրկվի անապահովության գնահատման համակարգում, կհաշվառվի և իր ընտանիքին տրված միավորը զրոյից բարձր կլինի ու նոր կհավակնի ավանդի փոխհատուցման ծրագրի շրջանակներում շահառու համարվելուն, այս պահանջը դուրս է գալիս: Այսինքն մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված ցանկացած անձ կարող է դիմել և անմիջապես հաշվառվել որպես ավանդի դիմաց փոխհատուցում ստացող շահառու: Մյուս ուղղությունները՝ ազատամարտիկների և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ևս շարունակվելու են ամբողջությամբ գործել»,- ասաց նախարարը:
2016 թ.-ին 1,5 միլիարդ դրամ հատկացված է այս ծրագրի իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը