«Դոլմամա». Բարոյականությունը վեր է մրցակցությունից
Երևանում վատ ավանդույթ դարձած քաղաքի հին դեմքը վերացնելու և անդեմ նորով փոխարինելու խնդիրն անտարբեր չի թողնում ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլ նույնիսկ բիզնեսում մրցակիցներին:
ԱԿՈՒՄԲ, THE CLUB ռեստորանի հիմնադիրներ Վահե Բալուլյանը և Անդրանիկ Գրիգորյանը բաց նամակով դիմել են իշխանավորներին՝ անընդունելի համարելով «Դոլմամա» ռեստորանի օտարումը:
Նամակում նշված է. «Սույնով ուզում ենք հայտնել մեր մտահոգությունը Երևանում վատ ավանդույթ դարձած քաղաքի հին դեմքը վերացնելու և անդեմ նորով փոխարինելու:
Լինելով նորի խիստ ջատագովը ` վստահ ենք, որ ճշմարիտ նորը առավել արժեքավորվում է, երբ ճիշտ համակցվում է քաղաքի պատմական պատկերի հետ:
Այսպիսով` անընդունելի ենք համարում Դոլմամա ռեստորանի օտարումը մեր Երևանից: Դոլմամայի նման արժեքները չեն ստեղծվում մեկ օրվա մեջ և, որպես կանոն, ենթակա չեն վերարտադրման: Դոլմաման այն հազվագյուտ ռեստորաններից է, որը ներկայացնում է հայկական խոհանոցը որպես բարձր արժեք և Երևանը դնում է համաշխարհային գաստրոնոմիկ քարտեզի վրա:
Վերացնելով Դոլմաման այնպիսին, ինչպիսին նա կա այսօր, մենք վերացնում ենք ևս մեկ շերտ մեր մշակութային պատմությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ