ՀՊԵՆ-ը, Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն կներկայացնեն Կլեպտոնի երգերը
Բրիտանացի ռոք-բլյուզ երաժիշտ ու երգահան, բրիտանական կայսրության շքանշանակիր Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին նվիրված համերգ է կայանալու Երևանում: Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ կներկայացնեն անվանի երաժշտի ճանաչված երգերը սիրո, ազատության և երջանկության մասին։ Համերգը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 14-ին: Այս մասին տեղեկանում ենք Երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքից:
Համերգի կազմակերպիչն է «Total Production»-ը:
D’Black Blues Orchestra-ն միավորել է վառ և տաղանդավոր կատարողների հինգ երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից: Ստեղծվելով 2000 թվականին` D'Black Blues-ն իր երկրորդ ծնունդն ապրել է 2008 թվականին` նոր ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի հայտնվելով: D’Black Blues Orchestra-ն Ռուսաստանում և Եվրոպայում փառատոնների մասնակցության մեծ փորձ ունի: Երաժիշտները շրջագայություններ են ունեցել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ