ՀԹԳՄ նախագահ է վերընտրվել Հակոբ Ղազանչյանը
Երևանի Պատանի hանդիսատեսի թատրոնում կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության 16 -րդ համագումարը: Հայաստանի թատերական գործիչների միության տեղեկացմամբ, հշվետվությամբ հանդես է եկել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը` ներկայացնելով անցած 2 տարվա գործունեությունը: Բաց քվեարկությամբ ՀԹԳՄ նախագահ է վերընտրվել Հակոբ Ղազանչյանը:
Նա առաջին անգամ ԹԳՄ նախագահ ընտրվել է 2007թ.-ին:
Նույն համագումարի ընթացքում ընտրվել է նաև վարչության կազմը: Այն բաղկացած կլինի 41 հոգուց:
Թատերական գործիչների միության նոր աշխատակազմը կորոշվի օրերս կայանալիք վարչության նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին