ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:
Նշվում է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ