Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին՝ Արցախին սատարելու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան այսօր Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ քննարկել է պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր: Հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և ընդլայնման գործում ու երախտագիտություն հայտնել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախին մշտապես սատարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ