«Մայր Հայաստան» զինվորական թանգարանում բացվելու է ապրիլյան կռիվների հետևանքով զոհված տղաներին նվիրված ցուցադրություն
ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում լինելու է ապրիլյան կռիվների հետևանքով հերասաբար զոհված տղաներին նվիրված հատուկ մաս:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմական գիտությունների թեկնածու, թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանն ասաց, որ որոշ ժամանակ անց պարտադիր կարգով կներկայացվի հերոս տղաների կյանքին, գործունեությանը վերաբերող իրար, լուսանկարներ:
«Մեր թանգարանում պարբերաբար կազմակերպվում են բաց դասեր: Երկու-երեք տարի առաջ, երբ հենց այդ նույն հերոս տղաներն էին դեռ դպրոցական, շատերը նույնպես մասնակցել են նման բաց դասերի: Տպավորությունը դաստիարակչական, քարոզչական առումով առավել արդյունավետ է լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա դպրոցականները պետք է գան ու ծանոթանան այսօրվա հերոսների հետ:
Թանգարանի տնօրենը նշեց, որ այս պահին թանգարանում գործում է «Մերօրյա հերոսները» խորհրդանշական խորագրով մշտական ցուցադրություն, ներկայացված են 2014-2015 թթ. զոհված հայ զինվորների լուսանկարները, անձնական իրերը:
Panorama.am-ի հետ զրույցում պատմաբանն ասաց, որ ապրիլյան չորսօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ոչ միայն հայ զինվորներն են պատրաստված, այլ նաև Հայաստանի Զինված ուժերը, ԼՂՀ պաշտպանության բանակը, որպես համակարգ, լավագույնս կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նա նշեց, որ Ադրբեջանը բացառապես Թուրքիայի դրդմամբ փորձեց դրսևորել իր ագրեսիվ նկրտումները. «Փառք ու պատիվ մեր զինվորներին, սպաներին, հրամկազմին, որ կարողացան «ազերիների մուրազը փորում թողնել»»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ