Քաղաքական 18:34 14/05/2016 Աշխարհում

Catholic News Agency. «Ինչու է Ֆրանցիսկոս Պապի այցը կարևոր հայերի համար»

«Հռոմի Պապի այցը Հայաստան այս ամառ տեղի է ունենում երկրի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում», - գրում է Catholic News Agency-ն «Ինչու է Ֆրանցիսկոս Պապի այցը կարևոր հայերի համար» հոդվածում, որի հեղինակները հարցազրույց են ունեցել Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ:

Հռոմի Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան նախատեսված է հունիսի 24-26-ին: Ընթացիկ տարին կաթոլիկ աշխարհի օրացույցում նշվում է, որպես Ողորմածության տարի (Extraordinary Jubilee of Mercy), և հայ ժողովուրդը մեծ կարևորություն է տալիս հենց այս ընթացքում Հռոմի Պապի այցելությանը Հայաստան, ասել է Մ.Մինասյանը:

Հայ ժողովուրդը սովորել է ուժեղ լինել իր պատմության շնորհիվ, ասել է դեսպան Մինասյանը՝ հղում անելով մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությանը, որին զոհ են գնացել 1.5 միլիոն հայեր:

«Ուժի դրսևորում է սեփական պատմությունը հիշելը, ուժի դրսևորում է սեփական պատմությունը հասկանալը, ուժի դրսևորում է սեփական պատմությունը ընդունելը»,-ասել է Մինասյանը՝ խոսելով հայ ժողովրդի մասին: Նա նաև ավելացրել է, որ հարյուրամյա տարելիցը անցյալ տարի ժամանակն էր իմաստավորելու հայ ժողովրդի հետ տեղի ունեցած վերափոխումը և առաջընթացը:

«Հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում անարդարությունը վերապրելը: Մենք աշխարհին հնարավորություն տվեցինք հասկանալու, թե ինչ է ցեղասպանությունը և ինչ է ցեղասպանության հերքումը: Եկեք չմոռանանք, որ «ցեղասպանություն» եզրը ինքնին ստեղծվել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հիման վրա», - մեջբերում է դեսպանի խոսքը Catholic News Agency-ը:

Դեսպանը նաև ասել է, որ անցյալ տարին նաև երախտագիտություն հայտնելու մի ժամանակ էր բոլոր նրանց, ովքեր պաշտպանել էին հայերին և բարձրացրել են աշխարհում Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը, ներառյալ Ֆրանցիսկոս Պապին, ով նշել էր, որ ընդունել էր նաև ցեղասպանության կրոնական երանգ ունենալու փաստը:

«Մենք չափազանց շնորհակալ ենք բոլոր մեծ և փոքր ազգերին, շնորհակալ ենք Ֆրանցիսկոս Պապին, ով իսկապես պատմական մի քայլ կատարեց (2015թ) ապրիլի 12-ին՝ իրերն իրենց անունով կոչելով և հայ նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ մատուցելով», - ասել է դեսպան Մինասյանը:

«Անշուշտ, Ֆրանցիսկոս Պապը ամենահիմնարար քայլերից մեկը կատարեց Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագին հրավիրելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդներին և Սուրբ Գիրգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելով», - ավելացրել է Մինասյանը:

Պարբերականը հիշեցնում է, որ Պապը ամուր կապեր է պահպանել հայ համայնքի հետ դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակից ի վեր, իսկ նախորդ դարի սկզբին ցեղասպանությունից մազապուրծ շատ հայեր ապաստանել էին հենց Արգենտինայում՝ կազմելով աշխարհում ամենաբազմամարդ հայ համայնքներից մեկը:

Հայ ժողովուրդը «ուրախությամբ է սպասում» Ֆրանցիսկոս Պապի այցելությանը, ասել է դեսպան Մինասյանը:

«Հայ ժողովուրդը մեծ ցնծությամբ է սպասում այցին՝ իրենց սեփական հիշողությունը ի ցույց դնելու համար: Ֆրանցիսկոս Պապը գնում է Հայաստան հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ մեծ հարգանքով և սիրով լցված: Այս այցը նաև այսօր տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևոր նշանակության ճանաչումն է», - հավելել է Մինասյանը:

«Նորին Սրբության այցը Հայաստան հենց Ողորմածության տարվա ընթացքում ևս մեկ փաստ է, որը մենք բարձր ենք գնահատում», - մեջբերում է դեսպանի խոսքը Catholic News Agency-ն:

Դեսպանը նաև ընդգծել է, որ Սրբազան Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես նշանակալից է որոշ թուրք քաղաքական գործիչների և այլ քաղաքական առաջնորդների կողմից ցեղասպանության կամ դրա համար պատասխանատվության շարունակական հերքման ենթատեքստում:

«Մենք չենք փակում այս տարին կամ չենք շրջում էջը: Մենք նոր գիրք ենք բացում և այդ նոր գիրքը վերնագրված է «Ժխտողականության դեմ պայքար», որի ականատեսն ենք մենք բոլորս լինելու», - եզրափակել է իր խոսքը դեսպանը, նշելով, որ մարդկանց մեծամասնությունը այլևս չի հերքում Հայոց ցեղասպանությունը, «քաղաքական գործիչներն են հերքում»:

«Առանձնազրույցներում նրանք ընդունում են, բայց քաղաքական նպատակների համար հանրության առջև ժխտում են ցեղասպանության փաստը: Քաղաքական դրդապատճառներով ժխտողականությունը ամենասարսափելին է, որ կարող է լինել», - ընդգծել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}