Լեհաստանը նոր երկարաժամկետ պայմանագիր չի կնքի «Գազպրոմի» հետ
Լեհաստանի գազային պետական ընկերությունը՝ PGNiG-ը, մտադիր չէ երկարաժամկետ նոր պայմանագիր կնքել «Գազպրոմի» հետ: Այս մասին Reuters ընկերությանը հայտնել է Լեհաստանի գազային և էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Պետեր Նաիմսկին:
«Մենք ձգտում ենք մի իրավիճակի, որտեղ երկարաժամկետ պայմանագրիը կմնան անցյալում: Եթե ռուսական գազի գինը մրցակցային լինի, մենք չենք բացառում դրա ձեռքբերումը, բայց հաստատ ոչ երկարաժամկետ պայմանագրերի շրջանակներում»,- ասել է պետպաշտոնյան:
Պայմանագրի ժամկետը, որը կնքվել է 1996 թվականին, սպառվում է 2022-ին: Պայմանագրի համաձայն, Լեհաստանը տարեկան պետք է ձեռք բերի 10.2 միլիարդ խորհանարդ մետր ռուսական գազ: Հայտնում է «Ռիա» գործակալությունը:
Լեհաստանը համարում է, որ ռուսական գազի գիինը գերարժևորված է: 2015թ.-ին PGNiG-ը պահանջել է «Գազպրոմից էքսփորթից», որ վերջինս վերանայի տարիֆները, հարցը ամենայն հավանականությամբ կքննարկվի միջազգային արբիտրաժային դատարանում:
Լեհաստանը որպեսզի փոքրացնի իր կախումը ռուսական գազից, երկրում կառուցել է հեղուկ բնական գազի առաջին տերմինալը: Դա թույլ է տալիս Վարշավային գազ գնել աշխարհի յուրաքանչյուր երկրից, բայց փորձագետները նշում են, որ այդպես գազը 2.5 անգամ ավելի թանկ,քան ռուսականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ