«Յուվենթուսը» Մասկերանոյին եռամյա պայմանագիր է առաջարկել
«Յուվենթուսը» «Բարսելոնի» պաշտպան Խավիեր Մասկերանոյին եռամյա պայմանագիր է առաջարկել: Այս մասին հայտնում է AS-ը: 31-ամյա արգենտինացին, ով կատալոնցիների հետ գործող պայմանագիր ունի մինչև 2018 թ., ցանկանում է իր ուժերը փորձել Իտալիայի առաջնությունում: Նա անցյալում հանդես է եկել Անգլիայի, Բրազիլիայի ու Արգենտինայի առաջնություններում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Բարսելոնի» մի շարք պաշտպաններ ամռանը կարող են փոխել ակումբային գրանցումը: Խոսքը ոչ միայն Մասկերանոյի, այլ նաև Մարկ Բարտրայի, Դանի Ալվեշի, Թոմաս Վերմալենի ու Դուգլասի մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ