ԱՄՆ Պետդեպը նորից կհրապարակի Հիլարի Քլինթոնի նամակները
ԱՄՆ արտաքին գերատեսչությունը մոտ ժամանակներս ստիպված կլինի կրկին հրապարակել գալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակները: «Եվրանյուզ»-ի փոխանցմամբ, Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀՖԲ) վերջերս հայտնաբերել է նախկին պետքարտուղարի հազարավոր էլեկտրոնային նամակներ, որոնք երբևէ չեն փոխանցվել իշխանություններին այն բանից հետո, երբ Քլինթոնը թողելը է պետքարտուղարի պաշտոնը:
Հիլարի Քլինթոնն իր հերթին պնդում էր, որ հանձնել է ամբողջ աշխատանքային նամակագրությունը: Աղբյուրի փոխանցմամբ, նամակների հրապարակման կարգը պետք է որոշի դաշնային դատարանը: Դրա համար շատ ժամանակ կպահանջվի և հնարավոր է գործընթացը տրամաբանական ավարտին չհասցվի մինչև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:
Նշենք, որ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության շուրջ սկանդալը ծագել էր անցյալ տարվա մարտին, երբ ԱՄՆ մի շարք պետական հաստատություններ ենթարկվեցի կիբեր հարձակման: Արդյունքում պարզվել էր, որ 2009-2013թթ.-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծառայողական նամակագրության համար օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստը: Սույն փաստը հաստատել է նաև Հիլարի Քլինթոնը՝ ընդունելով իր սխալը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ