Արցախի հարցը սերունդների խնդիր է. Թ. Պողոսյան
Արցախյան հարցի դիվանագիտական գործընթացն ինչ-որ չափով հայտնվել է փակուղում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նշելով, որ Արցախում այսօրվա դրությամբ ամեն ինչ կատարվում է սեփական ուժերով և այնտեղ պատրաստ են պայքարը շարունակելու:
«Մինչև Արցախը չգտնվի բանակցային սեղանի շուրջ, հիմնախնդրի լուծում չի լինելու, ամեն ինչ կլինի, երբ Արցախի ներկայացուցիչնեչը սեղանի շուրջ կլինեն: Մինչ այդ մենք պիտի գիտակցենք, որ ունենք թշնամի, որն ունի մի երազանք՝ ռազմական ուժով հասնել Արցախին: Պետք է ունենանք հզոր բանակ, համապատասխան զինատեսակներ, համապատասխան կադրեր, դրա հետ մեկտեղ տնտեսությանն ու ժողովրդավարությանը զարկ տանք ու կարողանանք բաց խոսել»,-նշեց պատգամավորը:
Թևան Պողոսյանը թերահավատություն հայտնեց , թե ներկայումս կարող է տեղի ունենալ լուրջ բանակցային գործընթաց. «Ապրիլից հետո ինքնս էլ հայտատարել եմ, որ սա սերունդների խնդիր է, դեռ մի երեք-չորս սերունդ այս խնդիրը կգնա: Վերջերս եմ եղել Արցախում, առաջնագծում: Խոսելով տեղի իշխանությունների, զինվորականների հետ, կարող եմ ասել, որ մարդիկ մտածում են ոչ միայն չհանձնելու, այլև եղած կորուստը վերականգնելու ու այնպես անելու, որ թշնամին մտքով չանցկացնի հարձակվել»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ