Օբաման մտադիր է հանդիպել Էրդողանին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է Չինաստանի Հանչժոյ քաղաքում հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է Օբամայի օգնական Բեն Ռոդսը:
Նրա խոսքով, առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայում վերջերս տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրավիճակը, Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, իրավիճակը Սիրիայում և փախստականների հետ կապված ճգնաժամը:
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները Չինաստան են մեկնելու G20 գագաթաժողովին մասնակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ