Նախարարը տարեցներին մաղթել է հավատ վաղվա օրվա հանդեպ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության Հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույն ժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ: Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:
Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կարող եմ վստահեցնել, որ մեր ամենօրյա աշխատանքում մեծ դեր է հատկացվում տարեցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առարկայական ծրագրերին: Մենք շարունակելու ենք տարբեր սոցիալական ծառայությունների միջոցով մեր տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովել և նպաստել հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:
Հավաստիացնում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք որդեգրել մեր առջև դրված նպատակներն իրագործելու համար և Ձեր բարի խորհուրդները, Ձեր փորձը կարևոր ուղեցույց են մեր ճանապարհին»:
Նախարարը տարեցներին մաղթել է առողջություն, երկարակեցություն և հավատ վաղվա օրվա հանդեպ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ