Հրադադարի պահպանումը շատ կարևոր բաղադրիչ է խաղաղ բանակցությունների համար. Հերբերտ Զալբեր
«Ես լսել եմ դրա մասին տարբեր աղբյուրներից, պետք է դեռ ունենամ ավելի շատ տեղեկատվություն: Այս պահին այն դիրքում չեմ, որ դա քննարկեմ»,- այսօր Երևանում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն՝ անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:
Լրագրողների հարցին, թե ինչ պետք է արվի, որ ԼՂ-ն ներգրավվի մարդու իրավունքների և այլ միջազգային ծրագրերի իրականացման գործընթացներում, ԵՄ հանձնակատարը պատասխանեց, որ այս պահին կան փոխադարձ շփումներ մարդկանց, հասարակական կազմակերպոությունների մակարդակով, սակայն այդքանով չեն սահմանափակվելու:
«Մենք տեսնում ենք, որ ապրիլի սկզբին սահմանում սրացումից հետո բարեբախտաբար հրադադարի ռեժիմի պահպանվում է: Հույս ունենք, որ սահմանում կրակոցները կդադարեցվեն և բոլոը կպահպանեն հրադադարի ռեժիմը, քանի որ դրա պահպանումը շատ կարևոր բաղադրիչ է խաղաղ բանակցությունների համար»,-ավելացրեց Հերբերտ Զալբերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ