Քաղաքական 19:00 31/01/2017 Հայաստան

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ Ադրբեջանի դժգոհության իրական պատճառն այն է, որ ՀՀ-ին միշտ օրինակ են բերում.Նալբանդյան

«Այցելությունը Վիեննա իմ նախաձեռնությունն է եղել: Իմ առաջարկն էր հանդիպումներ ունենալ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարարի, գլխավոր քարտուղարի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ  ծավալվող իրադարաձություների վերաբերյալ հարցին, մասնավորապես տեղեկատվություն է պտտվում, որ այս հարցով ձեզ Վիեննա են հրավիրել:

Նախարարի գնահատմամբ, Վիեննայում կայացած հանդիպումները բավականին կարևոր, կառուցողական էին, փոխըմբռնման մթնոլորտում էին անցել, արդյունքներն  ակնհայտ էին հենց նույն օրը:

«Կայացավ մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում նախագահող երկիր Ավստրիան որոշ մանրամասներ տվեց այս ամբողջ զարգացումների վերաբերյալ: Ասվեց այն մասին, որ մի երկիր, իհարկե, պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է, դա ցույց տվեց նաև այդ երկրի դեսպանի պահվածքը, մտահոգություններ ունի, որ ԵԱՀԿ գրասենյակը զբաղվում է գործունեութամբ, որը չի համապատասխանում իր մանդատին, այսինքն  ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է  ականազերծման ծրագրով, որը հակասում է գրասենյակի մանդատին: Իրականում ոչ թե ականազերծման ծրագիր է, այլ ականազերծման իրազեկվածության կրթական ծրագիր, այն էլ շատ փոքր, մեկ տարվա համար 25 հազար եվրոյի մասին է խոսքը:

ԵԱՀԿ-ն ստիպված տարածաշրջան ուղարկեց մի առաքելություն: Եկան, ուսումնասիրեցին, վերադարձան ու զեկուցեցին, որ այդ երկրի մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը, ԵԱՀԿ գրասենյակը գործում է համապատասխան այն մանդատին, որ տրվել է: Չնայած դրան, Ադրբեջանը շարունակում էր դեմ դուրս գալ  ու գնաց ավելի հեռու. Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ այդ գրասենյակը չպետք է զբաղվի որևէ գործունեությամբ, որը վտանգում է  Ադրբեջանի շահերը կամ անվտանգությունը:  Ուզում եմ հստակություն մտցնել, որ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի գրասենյակի, այլ ԵԱՀԿ՝ Հայաստանում գործող գրասենյակի մասին: Այսինքն Ադրբեջանը դուրս գալով ԵԱՀԿ գրասենյակի դեմ, ԵԱՀԿ-ի  դեմ է դուրս գալիս՝ դատապարտելով այս գրասենյակի գործունեությունը, մեղադրելով ԵԱՀԿ-ին, որ սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը և պահանջում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահողը դրա մասին հայտարարի: Նախ և առաջ դա այդպես չէ, բացահայտ սուտ է, դրա մասին ասաց նաև նախորդ նախագահողը:

Նիստի ժամանակ ներկաները կոչ արեցին բոլոր երկրներին աջակցել գրասենյակի  գործունեությանը, բայց առաջարկեցին ձեռնպահ մնալ այդ ծրագրից, քանի որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով, իսկ Ադրբեջանը  միևնույնն է՝ դեմ է դուրս գալիս: Մենք համաձայնվեցինք: Բոլոր երկրները, նախագահող երկիրը  հատուկ հայտարարություն արեցին, որ բարձր են գնահատում Հայաստանի շատ կառուցողական մոտեցումն այս հարցում: Ադրբեջանի ներկայացուցիչը խայտառակ մեկուսացման մեջ հայտնվեց»,- մանրամասնեց նախարարը:

Է. Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանի դժգոհության իրական պատճառն այն է, որ Հայաստանին միշտ օրինակ էին բերում, որ Հայաստանն ընդունում է միակ գրասենյակը տարածաշրջանում, լավագույն ձևով համագործակցում է գրասենյակի հետ բոլոր հարթություններում: 

Է. Նալբանդյանը պատասխանեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարիպաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու հարցին: Նա տեղեկացրեց, որ  ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում որոշում արդեն ընդունվել է, որ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ, որոշման նախագիծն ուղարկել են ԱԳ նախարարներին՝ առանձին, անձնական կարգով հաստատելու համար:

«ՀԱՊԿ հաջորդ գագաթաժողովին, որը հնարավոր է կայանա ապրիլին, հուսով եմ, որ այս հարցը վերջնական լուծում կստանա»,- ասաց Է.Նալբանդյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}