ԵԽԽՎ պատվիրակությունը դիտորդական այցով կլինի Հայաստանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը փետրվարի 22-23-ին դիտորդական այցով կլինի Հայաստանում՝ գնահատելու նախընտրական արշավն ու քաղաքական մթնոլորտը՝ ապրիլի 2-ին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ։ 3 հոգանոց պատվիրակության ղեկավարն է Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն։
Երևանում նախատեսված է պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովի նախագահի, ԱԺ խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, խորհրդարանական ընտրություններին մասնակցող ոչ խորհրդարանական կուսակցությունների ու դաշինքների ղեկավարների ու ներկայացուցիչների և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ։
Նախատեսված է նաև հանդիպումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի, ՀԿ-ների ու ԶԼՄ-ների հետ։
Պատվիրակությունն իր այցի վերջում հայտարարություն կհրապարակի։
32 հոգուց կազմված ԵԽԽՎ ամբողջական դիտորդական առաքելությունն այնուհետ կլինի Հայաստանում ու կդիտարկի ապրիլի 2-ի ընտրությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան